• 26/01/2022

«Իրավունք». Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. Նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին

«Իրավունք». Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. Նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին

«Իրավունք» թերթը գրում է.

«Ձորաղբյուրում շրջանառվող խոսակցությունների համաձայն, ՀՀ նախագահի պարտավորությունները ժամանակավոր ստանձնած Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն ակտիվորեն շարունակում է Ձորաղբյուրի հենց սկզբնամասում առանձնատան շինարարությունը: Իսկ դեմուդեմ մի առանձնատուն էլ կառուցում է ոչ ավել, ոչ պակաս երկրի թիվ մեկ աներձագը` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի կնոջ հարազատ եղբայրն է:

Սակայն, էականը ոչ թե այն է, թե ինչպես են ՔՊ-ականները բարելավում իրենց կենցաղը, այլ այն, թե ինչպես են վերաբերում իրենց համաքաղաքացիներին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ