• 28/01/2022

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը կազմակերպել էր կլոր սեղան նվիրված բանակի 30-ամյակին

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը կազմակերպել էր կլոր սեղան նվիրված բանակի 30-ամյակին

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը այսօր կազմակերպել էր կլոր սեղան «Հայոց բանակը երեկ, այսօր, վաղը» թեմայով, նվիրված բանակի  30-ամյա հոբելյանին:

Զեկուցումներով հանդես եկան` ՍԻՄ նախագահ, Շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանը, պաշտոնաթող գնդապետ, քաղաքագետ Հայկ Նահապետյանը,  պատմաբան, Շարժման խորհրդի անդամ Ավագ Հարությունյանը:

Մտքերի փոխանակմանը մասնակցեցին գեներալ-մայոր, Շարժման խորհրդի անդամ Թաթուլ Պետրոսյանը, հայտնի իրավապաշտպան Լեւոն Բաղդասարյանը, Շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը, Շարժման խորհրդի անդամներ Հակոբ Հակոբյանը, հոգեբան Իրինա Ծատուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը եւ ուրիշներ:

Կլոր սեղանի  ավարտին  ընդունվեց օրվա առիթով բանաձեւ: