• January 28, 2022

2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օր

2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օր

ՍԻՄ նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանի զեկույցը  Շարժման  կազմակերպված  «Հայոց բանակը երեկ, այսօր, վաղը» թեմայով կլոր սեղանին, նվիրված բանակի  30-ամյա հոբելյանին:

 

Խոսելով հայկական բանակի հիմնադրման մասին  պետք է վերհիշել այն պայմանները, որոնք ստեղծվել էին այդ հարցի վերաբերյալ 1991 թվականին: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը  դեմ էր, որպեսզի ստեղծվի հայկական բանակ, առաջ քաշելով  «մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է»  ի սկզբանե պարտվողական ու նահանջողական թեզը: Միայն  մի շարք ազգային կուսակցությունների` ՍԻՄ-ի, Հանրապետական կուսակցության  եւ այլն պահանջները, ինչպես նաեւ  օրեցօր վատթարացող վիճակը  Արցախում ու  ՀՀ սահմաններում  ստիպեցին Տեր-Պետրոսյանին գնալ բանակի ձեւավորմանը:

Պետք է նշել, որ  իր ձեւավորման  զուգնթաց մեր բանակը  արդեն իսկ  մտել էր  ռազմական գործողությունների մեջ, եւ անմիջապես  իր ուսերի վրա վերցրեց արցախյան առաջին պատերազմի  ամբողջ ծանրությունը:

Դրա հետ մեկտեղ  ձեւավորվում է հայ-ռուսական ռազմական համագործակցությունը: Ռուսական սահմանապահները  ապահովում էին  հայ-թուրքական(330կմ.), ինչպես նաեւ, հայ-իրանական (45կմ.) սահմանների անձեռնմխելիությունը: Իսկ ռուսական 102-րդ ռազմակայանը սահմանափակում էր Թուրքիայի ախորժակը  Հայաստանի նկատմամբ: Այս պայմաններում արցախյան առաջին պատերազմում, թեեւ ծանր եւ դրամատիկ  ընթացքով, հազարավոր զոհերի գնով, այնուամենայնիվ, հայկական բանակը տարավ փառապանծ հաղթանակներ, ազատագրելով  ոչ միայն ազերիների կողմից բռնազավթված բազմաթիվ  տարածքներ, այլեւ ձեւավորելով անվտանգության գոտի Ադրբեջանի մեջ մտնող 7 շրջանների ազատագրման առումով: Այդ ընթացքում, ցավոք, ունեցանք նաեւ որոշ տարածքային կորուստներ: Բռնազավթվեցին Արցախի Մարտունու եւ Մարտակերտի շրջանների որոշ գյուղեր, ամբողջությամբ բռնազավթվեց Շահումյանի  շրջանը եւ Գետաշենի ենթաշրջանը, Արծվաշենը: Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի կողմից  Ռուսաստանի միջնորդությամբ ստորգրած կրակի դադարեղցման մասին  համաձայնագրից հետո անցած 26 տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ,  ի հաշիվ հայ բանակի հզորության, Հայաստանի արտաքին քաղաքական ջանքերի, հայ-ռուսական ռազմական  դաշնակցային հարաբերությունների հաջողվեց պահպանել  հարաբերական  խաղաղաությունը: Ու, թեեւ, թե՛ քաղաքական, թե՛  երկրի տնտեսական զարգացման մեջ, ինչպես նաեւ բանակաշինության ընթացքում կային  լուրջ թերություններ ու բացթողումներ, սակայն, ընդհանուր առամամբ, Հայաստանի անվտանգության համակարգը զրկում էր թշնամուն  նոր պատերազմի  սանձազերծման հնարավորություններից:

Իրավիճակը փոխվեց 2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո, երբ երկրում իշխանությունը զավթեցին սորոսական ուժերը, որոնք հանդիսանում են  օտար ուժերի ազդեցության տարածողներ, ընդ որում, դրանք գրավեցին ե՛ւ կառավարությունը, ե՛ւ Ազգային ժողովը, ե՛ւ բոլոր այլ կարեւորագույն պետական իշխանության օղակները: Իշխանությունը զավթած թրքասեր սորոսականների հիմնական հարվածներից մեկը ուղղված էր հայկական բանակի դեմ:

Մինչ այդ արդեն արեւմտյան փողերով ձեւավորվեց ուսանողական հակաբանակային շարժում, որոնց ղեկավարները հետագայում ստացան պաշտոններ մի շարք պետական անվտանգության հետ առնչվող կարեւորագույն հանգույցներում: Զուգահեռաբար հակաբանակային, հակազգային քարոզչությունը իրականացվում էր բոլոր ուղղություններով:  Հայտարարվում էր, որ պետք է հրաժարվել ազգային գաղափարախոսությունից: Նիկոլական թրքասեր պատգամավորները եւ այլոք մշտապես  հանդես էին գալիս  երկրի ռազմականացման դեմ, քարոզելով խաղաղասիրություն եւ հայ-ադրբեջանական երկխոսություն: Տարբեր  արեւմտյան աղբյուրներից ֆինանսավորվող մի շարք հ/կ-ներ կազմակերպում էին հակաբանակային քարոզչություն, որը ակտիվորեն աջակցություն եւ տարածում  էր ստանում նույն աղբյուրներից ֆինանսավորվող ԶԼՄ-ներում: Այնուհետեւ սորոսականների ֆինանսավորմամբ նախաձեռնվեց  արշավ ««Ազգ-բանակ«« նախագծի դեմ:

Բանակի հանդեպ թեթեւամիտ, ծաղրական վերաբերմունք ձեւավորելու համար  իրականացվեցին մի շարք ծրագրեր, ինչպես, օրինակ` «Ելակը բանակում», «Աշոտիկը` հերոս», «Մեհրիբանին Շուշիում մուղամ լսցնել» եւ այլն: Այդ ամենի բարձրակետը  եւ բանակի հանդեպ վերջնական ձեռառնոցին Աննա Հակոբյանի ստեղծած «Էռատո» թատերական ջոկատն էր:

Հակաբանակային քարզչությանը զուգահեռ մշտապես քարոզվում էր հակաարցախյան ազգադավ տրամադրությունները, որի տրամաբանական  եզրահանգումը այն էր, թե խաղաղության դիմաց պետք է հրաժարվել Արցախից եւ այն հանձնել Ադրբեջանին: Ըստ էության այսպիսի ծրագրով 2017թ. ԱԺ ընտրությունների քարոզչությանը մասնակցեց Լ.Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը: Թուրքամետ հակաբանակային ծրագրերին  իրենց մասնակցությունը ունեցան նաեւ որոշ սփյուռքյան քարոզիչներ, ովքեր մշտապես աշխատել են հակահայկական  ճակատի վրա, ինչպես, օրինակ` Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան եւ այդ  խայտառակ խմբակի այլ անդամներ:

Այս  հակաբանակային վայնասուն բարձրացնող հսկայական դավաճանական ցանցը  օգտագորում էր բոլոր տիպի  գործիքները, չխորշելով խաղալ մարդկանց վշտի եւ դժբախտության վրա: Նույն գործակալական ցանցը փորձում էր Հայաստանը կտրել իր ռազմավարական ու ռազմական դաշնակից Ռուսաստանից, այստեղ կիրառելով կեղծիքի  ու հիստերիայի բոլոր տեսակի  մեթոդները ու չխորշելով ոչ մի միջոցից, այդ թվում` իրենց իբր ազգային  ու հայրենասիրական ուժեր ցուցադրելու խաբեությունից:

 

2019 թվականի մայսին  Նիկոլը սկսեց խոսել «հողեր հանձնելու դավադիր մտադրությունների մասին»: Սակայն պարզ էր,  որ առանց Նիկոլի  ոչ ոք չէր կարող հանձնել  ոչ մի թիզ հող: Եվ այդ հող հանձնելուն  Նիկոլը  պատրաստվում էր  հենց  իր կազմակերպած հեղաշրջումից անմիջապես հետո: Նրա գործողությունների արդյունքում.

աՀայաստանը կորցրեց ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնըինչպես նաեւ վսհտահությունը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից:

բՊառակտվեց  հայ  հասարակությունըբաժանվելով «սեւերի եւ սպիտակների» , Հայ ժողովուրդը բաժանվեց հազարավոր  իրար դեմ մարտնչվող ու իրար մինչեւ վերջ ատող խմբավորումների:

գԼարվեցին հարաբերություններըայսպես կոչվածհայաստանցիների ու արցախցիների միջեւ:

դԼարվեցին հարաբերությունները Արցախի ներսումորտեղ Նիկոլը խոստացավ կազմակերպել խառնակչություն Արցախի օրինական ընտրված իշխանությունների դեմ:

եԿատարվեցին գործողություններ եւ սպառնալիքներ հնչեցին

Արցախի գեներալների հանդեպ:

զՀետապնդումների ենթարկվեցին Արցախյան պատերազմի հերոսները:

էԹշնամի երկրի նախագահը  ներկայացվեց որպես բարեկիրթ եւ լայնախոհ:

ըՀանրային  հեռուստատեսությունը  թշնամի երկիրը ներկայացրեց  դրական  իմիջով:

թԹուլացվեց Երկրապահ կամավորական միությունը:

ժԱրցախյան հաղթանակը ստորադասվեց «թավշյա հեղափոխության» հաղթանակին:

ժաՀարձակումների ենթրակվեց Հայ Առաքելական եկեղեցինորն ունի կարեւորագույն դերակատարումպատերազմի ընթացքում ազգի ոգին բարձրացնելու ուղղությամբ:

ժբԹուլացվեց երկրի տնտեսական ներուժը:

ժգԱնփորձ եւ անգրագետ Ազգային ժողովի առումով կործանվեց 

պառլամենտական դիվանագիտությունը

ժդԱննա Հակոբյանի կողմից Արցախյան պատերազմի հերոսների մարտիրոսությունը հայտարարվեց անիմաստ:

ժեԱննա Հակոբյանի կողմից առաջարկվեց փամփուշտներից ձուլել ապարանջաններ:

ժզԱննա Հակոբյանի կողմից ստեղծվեց կանանց խաղաղության շարժում:

 

Խայտառակ իրավիճակ ստեղծվեց, երբ  իշխանությունները սկսեցին հաշվեհարդար տեսնել գլխավոր շտաբի հանդեպ 2021թ. սկզբին, ինչը բերեց առանց այդ էլ քայքայված բանակի մեջ անկայունության եւ կադրային խառնաշփոթի: Պաշտպանության նախարարների  ու գլխավոր շտաբի պետերի, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան բանակային պաշտոնյաների արագ փոփոխությունը իրենց դերը ունեցան բանակում խառնաշփոթ իրավիճակի ձեւավորման մեջ: Այս անկանոն  իրավիճակում այսօր բանակում ծաղկում են բազմապիսի  բացասական ու անառողջ երեւույթներ, որոնք իրենց հերթին, ներսից քայքայում են բանակը:

 

Հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օր, նույնիսկ այսօր հակաբանակային  քարոզիչները  շարունակում են իրենց ստոր գործը: Լեւոնա-նիկոլական, սորոսաթուրքական  գործակալական ցանցը  այսօր էլ դեռեւս ունի անելիքներ բանակքանդության  ուղղությամբ: Բանն այն է, որ  Արցախը  ամբողջությամբ չի հանձնված  թուրքերին, ինչի մասին վերջերս Լեւոնը ակնարկեց եւ Սյունիքը նույնպես ճեղքված չէ: Ս.թ. հունվարի 13-ին, Բաքվի ջարդերի 32-րդ տարելիցի օրը կառավարության դեմ  կազմակերպվեց  հերթական հակաբանակային  ցույց, որին  մասնակցում էին  հակաբանակային  հայտնի գործիչներ, որոնք ֆինանսավորվում են սորոսական եւ նմանատիպ աղբյուրներից: Հետեւաբար ամբողջ նպատակը  հետեւյալն է. Հայաստանը զրկել  մարտունակ բանակ վերականգնելու հեռանկարից եւ դաշնակիցներից:

 

Անկախ բոլոր հանգամանքներից, բանակին առնչվող խնդիրներից ու անհաջողություններից  հայոց ուժեղ, ժամանակակից, բարոյահոգեբանական ու մարտական բարձր պատրաստվածություն ունեցող բանակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության,  տարածքային ամբողջականության ու անվտանգության համակարգի կարեւորագույն երաշխավորը: Հետեւապես հայկական պետությունը, հայ ժողովուրդը պետք է ամեն ինչ անեն հայկական բանակի հզորությունը վերականգնելու համար:

Ակնհայտ է, որ ներկայիս հակահայկական ու հակաբանակային  իշխանությունների պարագայում  բանակի հզորության  վերկանագնման խնդրի լուծումը անհնարին է: Հետեւապես  դրա համար  անհրաժեշտ է նախեւառաջ փոխել երկրի քաղաքական իշխանությունը:

Հայկական հզոր բանակը պետք է սերտորեն համագործակցի մեր ռազմավարական դաշնակից  եւ անվտանգության երաշխավոր Ռուսաստանի Դաշնության  զինված ուժերի հետ:

Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական  համագործակցությունը  լիովին արդյունավետ ապահովելու համար  մենք ահնրաժեշտ ենք տեսնում Հայաստանի անդամագրությունը Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ, որի շրջանակներում պետք է ձեւավորվի միասնական ռազմական դոկտրին եւ  միասնական անվտանգության համակարգ:

Հայաստանի զինված ուժերը պետք է զարգացնեն  իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին, շարունակեն սերտորեն  համագործակցել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ու նրանց զինված ուժերի հետ, ուժեղացնելով ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական  կշիռը, ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությունը, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում  խաղաղությունը ապահովելուն, միջազագային հարաբերություններում  ՀԱՊԿ-ի հավաքական շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու նապատակով:

Ստեղծված լարված  միջազգային իրավիճակում  մենք ամբողջովին կիսում ենք Ռուսաստանի Դաշնության  անհանգստությունը ՆԱՏՕ-ի` դեպի արեւելք ծավալվելու կապակցությամբ եւ  պաշտպանում ենք ՌԴ-ի կողմից ներկայացված պահանջները  ՆԱՏՕ-ի ծավալապաշտական  նկրտումները կասեցնելու, ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի մյուս պետություևների սահմանների մոտից ՆԱՏՕ-ի զորքերի  կուտակումները հեռացնելու, ռազմական սպառնալիքը նվազեցնելու եւ աշխարհում միջազգային  անվտանգության համակարգը արդյունավետ կերպով վերակառուցելու ուղղությամբ:

Մեզ հատկապես անհանգստացնում է ՆԱՏՕ-ի առաջխաղացումը Հարավային Կովկասի ուղղությամբ, մասնավորապես Վրաստանի հնարավոր անդամագրումը ՆԱՏՕ-ին եւ ՆԱՏՕ-ական Թուրքիայի ռազմական ներկայության շեշտակի աճը Ադրբեջանում, ինպես նաեւ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ռազմական  համագործակցությունը: Մեր տարածաշրջանում անվտանգության համակարգի ձեւավորման եւ կայուն խաղաղության ստեղծման առաջին նախապայմանն է ՆԱՏՕ-ական Թուրքիայի  զինվորականների դուրս բերումը  Ադրբեջանից եւ Թուրքիայի ռազմական բնույթի ակտիվության դադարեցումը մեր տարածաշրջանում:

Մենք հավատացած ենք, որ միջազգային արդյունավետ անվտանգության համակարգը պետք է խարսխվի ետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի առանձին պետությունների ռազմական ակտիվության իսպառ դադարեցման, ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի իրականացման, Խորհրդային Միության սահմանադրական սուբյեկտների, այդ թվում ` ԽՍՀՄ սահմանադրության մեջ ամրագրված ինքնավար հանրապետությունների եւ ինքնավար մարզերի (այդ թվում ԼՂԻՄի-Արցախի)  Միութենական պետության մեջ վերամիավորվելու  իրավունքի  վրա:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժումը եւս մեկ անգամ հայտարարում է, որ պատրաստ է ամբողջովին սատարել հայկական բանակի հզորության վերականգնման, ռուս-հայկական ռազմական եղբայրության ու ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդման գործին:

 

Առնչվող գրառում

Վտանգավոր հոգեբանական ջարդ է իրականացվում հայ ժողովրդի նկատմամբ. Բաբուխանյան

Վտանգավոր հոգեբանական ջարդ է իրականացվում հայ ժողովրդի նկատմամբ. Բաբուխանյան

Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն ու ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայաստանում մեկնարկել են քաղաքական-հասարակական նոր նախաձեռնություն, որը կոչվում է «Ո՛չ ռուսական ԶԼՄ-ներին,…
«Բալթիկ ծովը ՆԱՏՕ-ի ներքին ծովն է». Էստոնիան պատրաստվում փակել դեպի ծով ռուսական նավատորմի ուղինը

«Բալթիկ ծովը ՆԱՏՕ-ի ներքին ծովն է». Էստոնիան պատրաստվում փակել…

Էստոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «Մենք բանակցություններ ենք վարում Ֆինլանդիայի հետ` հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման շուրջ, որպեսզի փակենք Ֆիննական ծոցը…
Ղազախստանի հերթական ընդգծված ռուսաֆոբիան

Ղազախստանի հերթական ընդգծված ռուսաֆոբիան

Ղազախստանում մեծ ճակատամարտը, բարեբախտաբար` դեռ քարոզչական հարթակում շարունակվում է: Այն բանից հետո, еրբ այդ երկրում հայտարարեցին դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման աստիճանական…