- 28/01/2022
Ամբողջովին սատարել հայկական բանակի հզորության վերականգնման, ռուս-հայկական ռազմական եղբայրության ամրապնդման գործին
![Ամբողջովին սատարել հայկական բանակի հզորության վերականգնման, ռուս-հայկական ռազմական եղբայրության ամրապնդման գործին](https://soyuz.iravunk.am/wp-content/uploads/2022/01/timthumb-4.jpg)
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման
Հայոց բանակի օրվան նվիրված
Կլոր սեղանի
ԲԱՆԱՁԵՎ
Հայոց ուժեղ, Ժամանակակից եւ նորագույն տեխնիկայով զինված, մարտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն ունեցող է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության առաջնային երաշխավորը, եւ ՀՀ ու Արցախի Հանրապետության անվտանգության համակարգի կարեւորագույն բաղադրիչը:
Հետեւապես պետությունը, հայ ժողովուրդը պետք է գործադրեն առավելագույն ջանք Զինված Ուժերի լիարժեք վերականգնման համար, ինչը առաջնային կենսական խնդիր է մեր պետականության շարունակականությունը եւ անվտանգ գոյությունը ապահովվելու համար:
Ակնհայտ է, որ ներկայիս հակահայկական ու հակաբանակային իշխանությունների պարագայում բանակի հզորության վերականագնման խնդրի լուծումը անհնարին է: Հետեւապես դրա համար անհրաժեշտ է նախեւառաջ փոխել երկրի քաղաքական իշխանությունը:
Հայկական հզոր բանակը պետք է սերտորեն համագործակցի մեր ռազմավարական դաշնակից եւ անվտանգության երաշխավոր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հետ:
Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցությունը լիովին արդյունավետ ապահովելու համար մենք ահնրաժեշտ ենք տեսնում Հայաստանի անդամագրությունը Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ, որի շրջանակներում պետք է ձեւավորվի միասնական ռազմական դոկտրին եւ միասնական անվտանգության ու պաշտպանության համակարգ:
Հայաստանի զինված ուժերը պետք է զարգացնեն իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին, շարունակեն սերտորեն համագործակցել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի հետ, ուժեղացնելով ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական կշիռը` ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությունը ապահովելու, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում խաղաղությունը պահպանելու, միաջզագային հարաբերություններում ՀԱՊԿ-ի հավաքական շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու նպատակով: Նախընտրելի է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպվի հայ-ադրբեջանական սահմանի մշտադիտարկումը:
Ստեղծված միջազգային լարված իրավիճակում մենք ամբողջովին կիսում ենք Ռուսաստանի Դաշնության անհանգստությունը ՆԱՏՕ-ի` դեպի արեւելք ծավալվելու կապակցությամբ եւ պաշտպանում ենք ՌԴ-ի կողմից ներկայացված պահանջները ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի մյուս պետություևների սահմանների մոտից ՆԱՏՕ-ի զորքերի կուտակումները հեռացնելու, ռազմական սպառնալիքը նվազեցնելու եւ աշխարհում միջազգային անվտանգության համակարգը արդյունավետ կերպով վերակառուցելու ուղղությամբ:
Մեզ հատկապես անհանգստացնում է ՆԱՏՕ-ի առաջխաղացումը Հարավային Կովկասի ուղղությամբ, մասնավորապես Վրաստանի հնարավոր անդամագրումը ՆԱՏՕ-ին եւ ՆԱՏՕ-ական Թուրքիայի ռազմական ներկայության շեշտակի աճը Ադրբեջանում: Մեր տարածաշրջանում անվտանգության համակարգի ձեւավորման եւ կայուն խաղաղության ստեղծման առաջին նախապայմանն է ՆԱՏՕ-ական Թուրքիայի զինվորականների դուրս բերումը Ադրբեջանից եւ Հայոց Ցեղասպանությունը իրականացրած ու երկրորդ արցախյան պատերազմում մեծագույն դերակատարում ունեցած Թուրքիայի ռազմական բնույթի ակտիվության դադարեցումը մեր տարածաշրջանում:
Մենք հավատցած ենք, որ միջազգային արդյունավետ անվտանգության համակարգը պետք է խարսխվի ետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի առանձին պետությունների ռազմական ակտիվության իսպառ դադարեցման, ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի իրականացման, Խորհրդային Միության սահմանադրական սուբյեկտների, այդ թվում ` ԽՍՀՄ սահմանադրության մեջ ամրագրված ինքնավար հանրապետությունների եւ ինքնավար մարզերի (այդ թվում ԼՂԻՄ- Արցախի) Միութենական պետության մեջ վերամիավորվելու իրավունքի վրա:
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժումը եւս մեկ անգամ հայտարարում է, որ պատրաստ է ամբողջովին սատարել հայկական բանակի հզորության վերականգնման, ռուս-հայկական ռազմական եղբայրության եւ ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդման գործին:
Երեւան, 28 հունվարի 2022թ.