- 02/02/2022
Պուտին. ԱՄՆ-ի պատասխանից արդեն պարզ է, որ Ռուսաստանի սկզբունքային մտահոգություններն անտեսված են
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանից արդեն պարզ է, որ Ռուսաստանի սկզբունքային մտահոգություններն անտեսված են, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան ուշադիր վերլուծում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից հունվարի 26-ին ստացած պատասխանները։
«Բայց հիմա արդեն պարզ է, ես այս մասին տեղեկացրել եմ պարոն վարչապետին, որ ռուսական սկզբունքային մտահոգությունները անտեսված են։ Մենք չտեսանք մեր երեք հիմնական պահանջների համարժեք դիտարկում»,- ասել է Պուտինը:
Հիմնական կետերի թվում Ռուսաստանի նախագահը նշել է ՆԱՏՕ-ի ընդլայնման կանխումը, ռուսական սահմանների մոտ սպառազինության հարվածային համակարգերի տեղակայումից հրաժարվելը, ինչպես նաեւ Եվրոպայում դաշինքի ռազմական ենթակառուցվածքի վերադարձնելը 1997թ. վիճակին։