• 02/02/2022

Պուտին. ԱՄՆ-ի պատասխանից արդեն պարզ է, որ Ռուսաստանի սկզբունքային մտահոգություններն անտեսված են

Պուտին. ԱՄՆ-ի պատասխանից արդեն պարզ է, որ Ռուսաստանի սկզբունքային մտահոգություններն անտեսված են

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանից արդեն պարզ է, որ Ռուսաստանի սկզբունքային մտահոգություններն անտեսված են, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան ուշադիր վերլուծում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից հունվարի 26-ին ստացած պատասխանները։

Հիմնական կետերի թվում Ռուսաստանի նախագահը նշել է ՆԱՏՕ-ի ընդլայնման կանխումը, ռուսական սահմանների մոտ սպառազինության հարվածային համակարգերի տեղակայումից հրաժարվելը, ինչպես նաեւ Եվրոպայում դաշինքի ռազմական ենթակառուցվածքի վերադարձնելը 1997թ. վիճակին։