• 02/02/2022

Սորոսը Օլիմպիական խաղերի շեմին կոչ է արել տապալել Սի Ծինփինին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սորոսը  Օլիմպիական խաղերի շեմին կոչ է արել տապալել Սի Ծինփինին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիկացի միլիարդատեր և Բաց հասարակության հիմնադրամի հիմնադիր Ջորջ Սորոսը Պեկինի օլիմպիական խաղերի բացումից երեք օր առաջ կոչ արեց Արևմուտքին՝ ստիպել Սի Ցզինպինին՝ թողնել ղեկավարի պաշտոնը։

Այս մասին Սորոսը հայտարարել է Սթենֆորդի համալսարանի համար դասախոսության ժամանակ, որից մի հատված հրապարակվել է իր Twitter-ում։

Սորոսի խոսքով, միջազգային հանրությունը պետք է համոզի Չինաստանին՝ փոխել քաղաքական ռեժիմը։ «Սա կվերացնի ամենամեծ վտանգը, որին բախվում են այսօր բաց հասարակությունները, և նրանք պետք է ամեն ինչ անեն՝ խրախուսելու Չինաստանին շարժվել՝ ցանկալի ուղղությամբ»,- ասել է Սորոսը:

Սորոսի խոսքով՝ Չինաստանն այժմ դարձել է «աշխարհի ամենահզոր ավտորիտար պետությունը» (բա ո՞ւր մնաց Ռուսաստանը)։

Միաժամանակ, ինչպես վստահեցնում է Սորոսը, Սի Ցզինպինը, ի տարբերություն Չինաստանի նախկին առաջնորդ Դեն Սյաոպինգի, իսկապես հավատում է կոմունիզմին և իր կուռքերն է համարում Մաո Ցզեդունին ու Վլադիմիր Լենինին։

Սակայն Սորոսը չի նկարագրում կոնկրետ մեխանիզմ, թե ինչպես ստիպել Սի Ցզինպինին՝ հեռանալ իր պաշտոնից։

«Գուցե նա նկատի ունի, որ չինական Մայդանը պետք է կազմակերպե՞լ։ Թեև 1989-ին Պեկինում Մայդանն արդեն տեղի ունեցավ և ավարտվեց Տյանանմեն հրապարակում հայտնի իրադարձություններով»,- իրավիճակը մեկնաբանում են ուկրաինացի լրագրողները։