Ամբողջովին սատարել հայկական բանակի հզորության վերականգնման, ռուս-հայկական ռազմական եղբայրության ամրապնդման գործին

Ամբողջովին սատարել հայկական բանակի հզորության վերականգնման, ռուս-հայկական ռազմական եղբայրության ամրապնդման գործին

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման

Հայոց բանակի օրվան նվիրված

Կլոր սեղանի

ԲԱՆԱՁԵՎ

Հայոց ուժեղ, Ժամանակակից եւ նորագույն տեխնիկայով զինված, մարտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն ունեցող Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության առաջնային երաշխավորը եւ ՀՀ ու Արցախի Հանրապետության անվտանգության համակարգի կարեւորագույն բաղադրիչը:

Հետեւապես պետությունը, հայ ժողովուրդը պետք է գործադրեն առավելագույն ջանք Զինված Ուժերի լիարժեք  վերականգնման համար, ինչն առաջնային կենսական խնդիր է մեր պետականության շարունակականությունը եւ անվտանգ գոյությունն ապահովելու համար:

Ակնհայտ է, որ ներկայիս հակահայկական ու հակաբանակային  իշխանությունների պարագայում բանակի հզորության վերականգնման խնդրի լուծումը անհնարին է: Հետեւապես դրա համար անհրաժեշտ է նախեւառաջ փոխել երկրի քաղաքական իշխանությունը:

Հայկական հզոր բանակը պետք է սերտորեն համագործակցի մեր ռազմավարական դաշնակից եւ անվտանգության երաշխավոր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հետ:

Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցությունը լիովին արդյունավետ ապահովելու համար մենք ահնրաժեշտ ենք տեսնում Հայաստանի անդամագրությունը Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ, որի շրջանակներում պետք է ձեւավորվի միասնական ռազմական դոկտրին եւ միասնական անվտանգության ու պաշտպանության համակարգ:

Հայաստանի զինված ուժերը պետք է զարգացնեն իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին, շարունակեն սերտորեն համագործակցել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի հետ, ուժեղացնելով ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական կշիռը` ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությունը ապահովելու, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում խաղաղությունը պահպանելու, միաջզագային հարաբերություններում ՀԱՊԿ-ի հավաքական շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու նպատակով: Նախընտրելի է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպվի հայ-ադրբեջանական սահմանի մշտադիտարկում:

Ստեղծված միջազգային լարված իրավիճակում մենք ամբողջովին կիսում ենք Ռուսաստանի Դաշնության անհանգստությունը ՆԱՏՕ-ի` դեպի արեւելք ծավալվելու կապակցությամբ եւ պաշտպանում ենք ՌԴ-ի կողմից ներկայացված պահանջները ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի մյուս պետությունների սահմանների մոտից ՆԱՏՕ-ի զորքերի  կուտակումները հեռացնելու, ռազմական սպառնալիքը նվազեցնելու եւ աշխարհում միջազգային անվտանգության համակարգը արդյունավետ կերպով վերակառուցելու ուղղությամբ:

Մեզ հատկապես անհանգստացնում է ՆԱՏՕ-ի առաջխաղացումը Հարավային Կովկասի ուղղությամբ, մասնավորապես Վրաստանի հնարավոր անդամագրումը ՆԱՏՕ-ին եւ ՆԱՏՕ-ական Թուրքիայի ռազմական ներկայության շեշտակի աճը Ադրբեջանում: Մեր տարածաշրջանում անվտանգության համակարգի ձեւավորման եւ կայուն խաղաղության ստեղծման առաջին նախապայմանն է ՆԱՏՕ-ական Թուրքիայի զինվորականների դուրս բերումն Ադրբեջանից եւ Հայոց Ցեղասպանությունն իրականացրած ու երկրորդ արցախյան պատերազմում մեծագույն դերակատարում ունեցած Թուրքիայի ռազմական բնույթի ակտիվության դադարեցումը մեր տարածաշրջանում:

Մենք հավատցած ենք, որ միջազգային արդյունավետ անվտանգության համակարգը պետք է խարսխվի ետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի առանձին պետությունների ռազմական ակտիվության իսպառ դադարեցման, ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի իրականացման, Խորհրդային Միության սահմանադրական սուբյեկտների, այդ թվում ` ԽՍՀՄ սահմանադրության մեջ ամրագրված ինքնավար հանրապետությունների եւ ինքնավար մարզերի (այդ թվում ԼՂԻՄ- Արցախի) Միութենական պետության մեջ վերամիավորվելու իրավունքի վրա:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը եւս մեկ անգամ հայտարարում է, որ պատրաստ է ամբողջովին սատարել հայկական բանակի հզորության վերականգնման, ռուս-հայկական ռազմական եղբայրության եւ ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդման գործին:

Երեւան, 28 հունվարի 2022թ.

Առնչվող գրառում

Բայդեն Գուդն. ամերիկացիներից փող է վերցնում ու տալիս Ուկրաինային (Ֆոտո)

Բայդեն Գուդն. ամերիկացիներից փող է վերցնում ու տալիս Ուկրաինային…

Սոցցանցերում, այդ թվում` ամերիկյան ակտիվորեն շրջանառվում է նոր կատակը. «Ամերիկյան ֆոլկլորի նոր հերոսը Բայդեն Գուդն է։ Ամերիկացիներից փող է վերցնում ու…
ՎԴՎ-ի 7-րդ դիվիզիայի հրետանին ոչնչացնում է ուկրաինական ինքնագնաց հրետանին ´Տեսանյութ)

ՎԴՎ-ի 7-րդ դիվիզիայի հրետանին ոչնչացնում է ուկրաինական ինքնագնաց հրետանին…

7-րդ օդադեսանտային դիվիզիայի հրետանին ոչնչացնում է հակառակորդի ինքնագնաց հրետանին:
Մեր զորքերը հարձակման անցան Սնիգիրևկայի արևմուտքում. Իգոր Ստրելկով

Մեր զորքերը հարձակման անցան Սնիգիրևկայի արևմուտքում. Իգոր Ստրելկով

Դոնբասի բանակի հիմնադիր եւ առաջին հրամանատար Իգոր Ստրելկովը, ով ներկայումս Մոսկվայի պաշտոնական քաղաքականության քննարադության պատճառով զրկված է պատերազմին մասնակցելու հնարավորությունից, այս…