• 29/12/2020

Ազդարարվեց` «Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության մեկնարկի մասին

Ազդարարվեց` «Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության մեկնարկի մասին

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը եւ Ղրիմի աշխարազորայինների միության ղեկավար Արմեն Մարտոյանն այսօր «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեցին, թե ինչ է իրենից ներկայացնում «Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնությունը, որը վերոնշյալ կուսակցությունների ղեկավարները հիմնադրել են «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Վահրամ Մկրտչյանի եւ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ Գայ Պետրոսյանի հետ միասին:

Ինչպես նշեցին բանախոսները, այս նախաձեռնությունն, ըստ ամենայնի, վերաճելու է հանրային շարժման եւ հանդես է գալու որպես ինքնուրույն ուժ: Կուսակցության ղեկավարների գնահատմամբ` Հայոց պետականության եւ հայ ժողովրդի պատմության արդի ծայրահեղ վտանգավոր փուլում հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգ գոյությունը, ապագան եւ բարգավաճումը մեր դարավոր բարեկամ եւ դաշնակից Ռուսաստանի հետ նոր քաղաքական միության ստեղծման, Ռուսաստանի հետ հզոր Հայաստանի կառուցման մեջ են տեսնում, ինչը հնարավոր է միայն այն պայմաններում, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի  եւ Բելառուսի հետ Միութենական պետության մեջ։ Հենց այս տեսլականի իրականացմանն է միտված «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության հիմնումը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…