• 09/02/2022

Ինչպես Բայդենը մասնավոր հանդիպումներում կատակով անվանել ղեկավարներին

Ինչպես Բայդենը մասնավոր հանդիպումներում կատակով անվանել ղեկավարներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնավոր հանդիպումների ժամանակ կատակով խոսել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման մեջ ներգրավված երկրների ղեկավարների, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով աղբյուրներ։

Մասնավորապես, նա Պուտինին բնութագրել է որպես «միջուկային զենք ունեցող և առանց ընկերների տղա», գրում է NBC-ն։ Խոսելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասին՝ Բայդենը, ըստ հեռուստաալիքի զրուցակիցների, ասել է, որ նա «Անգելա Մերկելը չէ», իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պահվածքն անվանել է «աղմկոտ»։ Բացի այդ, Բայդենը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «ցանկանում է լինել Շառլ դը Գոլը», ասել են հեռուստաալիքի աղբյուրները։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը NBC-ին ասել է, որ այս «անանուն լուրերը ոչ մի կերպ չեն արտացոլում այն, ինչ նախագահը ասում կամ մտածում է իր գործընկերների մասին, որոնց նա հարգում և գնահատում է»։