• 09/02/2022

Էրդողանը պատրաստվում է Պուտինի հետ «բազարների»

Էրդողանը պատրաստվում է Պուտինի հետ «բազարների»

Իհարկե, այս իրավիճակում կա նաեւ Թուրքիայի հարցը: Այն, որ «Շուշիի համաձայնագիրը» վավերացնելով, ինչպես նաեւ ուկրաինական վերջին այցով Էրդողանը վա բանկ է գնում, կարելի է մտածել: Բայց էլի նույն հարցն է՝ հատկապես Պուտին-Ցզինպին հայտարարությունից, երբ անգամ Վաշինգտոնն է կանգնել «ինչ անել» խնդրի առաջ, ռեա՞լ է, որ ծեր աղվես Էրդողանը գնա կտրուկ հակառուսական քայլերի:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախօրեին հերթական անգամ անդրադարձավ Թուրքիայի հետ ռազմական կապերին՝ հայտարարելով, թե՝ «այն աճում է ուղիղ գծով»: Բայց եթե ժամանակին ադրբեջանաթուրքական նման հայտարարություններին Մոսկվան նայում էր, որպես այդ երկրների որոշելիք հարց, ապա այն բանից հետո, երբ ՌԴ-ն հայտարարեց հետխորհրդային տիրույթ ՆԱՏՕ-ի, այսինքն՝ ՆԱՏՕ-ական երկրների ռազմական մուտքի անթույլատրելիության մասին, իրավիճակը էապես այլ է դարձել: Այսինքն, ՆԱՏՕ-ական Թուրքիայի եւ հետխորհրդային Ադրբեջանի ռազմական համագործակցության խորացումը հենց այն հարցերից է, որոնք խախտում են Մոսկվայի սահմանած «կարմիր գծերը»: Եվ եթե այս դեպքում թուրք-ազերիական տանդեմի ռազմականացված քայլերը մնան անպատասխան, դա նաեւ ինդիկատոր կարող է դառնալ, որ «կարմիր գծերի» մասին հայտարարությունները պարապ խոսքեր են, եւ կարելի է դրանք նաեւ մյուս ուղղություններով հատել՝ Ուկրաինայում եւ ողջ հետխորհրդային տիրույթում:
Նկատենք, թուրք-ազերիական նման հայտարարություններին, այդ թվում՝ Էրդողանի եւ Չավուշօղլուի կողմից ուկրաինական վերջին այցի շրջանակներում հնչեցրածներին հրապարակային արձագանքներ Մոսկվան դեռ չի տվել: Բայց ահա փոխարենը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերթական անգամ անոնսավորեց Թուրքիա կատարելիք Պուտինի այցի թեման՝ նշելով, որ թեեւ «հստակ ժամկետներ դեռ չկան», բայց նման այց մոտ ժամանակներս լինելու է: Կարճ ասած, թե դեպի ուր են գնալու ռուս-թուրքական հարաբերությունները, թերեւս հենց այդ այցի շրջանակներում էլ հստակեցվելու են:
Իսկ մինչ այդ, Լուկաշենկոյի շուրթերով Մոսկվան այլ թեմա մղեց առաջին պլան: Խոսքը՝ Միութենական պետության մասին է, որի առնչությամբ առաջ տարավ հետխորհրդային այլ երկրների միանալու հարցը՝ մասնավորապես կենտրոնանալով Հայաստանի վրա. «Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսել են… Նիկոլ Վովաեւիչը տեսել է դա»: Կոպի՞տ է հնչում. այո, եւ նիկոլյան խունտայի՝ ԱԺ-ում երեկվա հիստերիան
դրա վկայությունն է: Ընդ որում, թեեւ այն տպավորությունն էր, որ սրանց ավելի շատ հուզել էր ոչ թե Հայաստանին տրվող նման արհամարհական գնահատականը, այլ՝ «գնալու տեղ չունի» միտքը. խունտայի որոշ ներկայացուցիչներ դեռ երազում են Արեւմուտք «գնալու» մասին, ոմանք, երեւի՝ Թուրքիա եւ այլն: Բայց իրականությունն այն է, որ «Վովաեւիչն իրոք տեսել է դա», եւ հրապարակային այն լուրերը, որ այս օրերին իշխանական որոշակի օղակներ ակտիվորեն եւ դետալային տեսքով ռուսների հետ քննարկում են Միութենական պետության գաղափարը, պատահական չէ:
Մյուս կողմից, նման գլոբալ տեղաշարժերը շատ ավելի լավ եւ ճիշտ պահին զգալու հատկություն ունեն վրացիները: Եվ այն, որ Վրաստանը սկսել է ակտիվորեն դեպի Ռուսաստան նոր ճանապարհներ կառուցել, այն պարզ վկայությունն է, որ ներկա գլոբալ ազդակները Թբիլիսիում տեղը տեղին հաշվարկել են:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա երբ Նիկոլը խոսում է «երկարաժամկետ կարգավորման եւ խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտության» մասին, ապա այն տպավորությունն է, որ դրա շրջանակներոմ Բաքվի համար էլ նոր Միությունը միանգամից կդառնա «կյանքի իմաստ»: Այլընտրանքը միանգամից Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ Հնդկաստանի դեմ դուրս գալն է: Ի դեպ, դա թերեւս լավ հասկանում է նաեւ Էրդողանը, եւ այն տպավորությունն է, որ Պուտինի այցի շրջանակներում մի լավ սակարկելով, վերջում նաեւ կընդունի, որ «փոքր եղբայրը» լավ կանի, որ հիշի իր խորհրդային անցյալը, իհարկե, «մեծ եղբորը» չմոռանալով:
Կարճ ասած, խաղն ավարտվում է, արդեն վերջին խաղադրույքներն են կատարվում, որը Վովայիչը ոչ միայն «տեսել է», այլ նաեւ, երեւի, հասկանում է, որ, օրինակ, Սորոս պապիկն անգամ չի կարող օգնել, որ բան փոխվի: Իհարկե, մնում է նյարդայնանալ, բայց դե դրանից բան չի փոխվում: Իսկ վրացի նախարարներն էլի ցույց տվեցին, որ շատ ավելի «շուստրի» են:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…