• 12/02/2022

Բայդենը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին հայտնել է Ուկրաինա Ռուսաստան «ներխուժման ամսաթիվը»

Բայդենը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին հայտնել է Ուկրաինա Ռուսաստան «ներխուժման ամսաթիվը»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրամիության և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը ռազմական գործողություններ կսկսի Ուկրաինայի դեմ փետրվարի 16-ին, հայտնում է «Politico»-ն՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես պնդել է, որ Ռուսաստանը «ներխուժում» է սկսելու  Պեկինում «Օլիմպիական խաղերի ժամանակ», որը կփակվի փետրվարի 20-ին։

«Bloomberg»-ը, վկայակոչելով «իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին», սակայն անունները չհայտնելով, տեղեկացնում է, որ «ցանկացած գործողություն կարող է սկսվել արդեն երեքշաբթի օրը», թեև «Ռուսաստանի վերջնական մտադրություններն անհայտ են»:

Միաժամանակ, գրում է «Politico»-ն, «եվրոպացիները, սակայն, հասկացրել են, որ այլ պատկեր ունեն»։ Այսպես, գրում է թերթը, բրիտանացի ներկայացուցիչն ասել է, որ փետրվարի 16-ի մասին հետախուզության «այլ մեկնաբանություն ունեն»։ Լրատվամիջոցը հայտնել է, որ «երկու եվրոպացի դիվանագետներ էլ ավելի թերահավատ տեսակետներ են հայտնել»։

Հրատարակությունը գրում է. «Հնարավոր է, որ փետրվարի 16-ի հետ կապված հետախուզությունը հում է, այլ ոչ թե Միացյալ Նահանգների ընդհանուր գնահատականը»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ամերիկացի պաշտոնյաների վերջին հայտարարություններին, դրանք անվանել է «հիստերիա»։ Նրա խոսքով, «սադրանքները, ապատեղեկատվությունն ու սպառնալիքները սեփական խնդիրները լուծելու սիրելի մեթոդ են»։

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, պատասխանելով «Newsweek»-ի խնդրանքին՝ մեկնաբանել Սալիվանի հայտարարությունները ռուսական հիպոթետիկ ներխուժման մասին՝ ասելով, որ նման հայտարարությունները Ռուսաստանի Դաշնության դեմ քարոզչական արշավի աստիճանը բարձրացնելու ԱՄՆ վարչակազմի ցանկության դրսեւորումն են։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «բազմիցս հայտարարել է, որ մեր երկիրը չի պատրաստվում հարձակվել որեւէ մեկի վրա»։