• 12/02/2022

Ռուսաստանը ծովից հարվածելու է Ուկրաինային. ԱՄՆ գեներալ

Ռուսաստանը ծովից հարվածելու է Ուկրաինային. ԱՄՆ գեներալ

ԱՄՆ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը, ով նախկինում ղեկավարել է Եվրոպայում ԱՄՆ բանակի ուժերը, խոսել է Պուտինի՝ «Ուկրաինա ներխուժելու» հավանական սցենարի մասին։ Նա ասել է, որ Ռուսաստանը Ուկրաինային կհարվածի ծովից։ Այս մասին «Fox News»-ին տված հարցազրույցում ասել է Հոջեսը, ով այժմ Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ռազմավարական հետազոտությունների բաժնի ղեկավարն է։

«Դա տեղի կունենա ակնկալվող շեմից մի փոքր թույլ, այդ իսկ պատճառով ոչ բոլոր եվրոպական երկրները ոգևորված կլինեն պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությամբ, ինչպիսիք «աշխարհը նախկինում չէր տեսել»։ Որովհետև Ռուսաստանը կխլի որոշ կղզիներ կամ առափնյա գոտի»,- ասաց նախկին զինվորականը։

Նա ռուսների մարտավարությունը համեմատեց բոա կոնստրուկտորի հետ, «որը շարունակում է ճզմել Ուկրաինան»։

Հոջեսը չի ակնկալում զանգվածային, լայնածավալ ներխուժում Ուկրաինա, որը շատերը կանխատեսում են Վաշինգտոնում:

«Ես չեմ ակնկալում լայնածավալ հարձակում այս կարմիր սլաքների ուղղությամբ, որոնք մենք տեսանք թերթերում, կարմիր սլաքներ, որոնք միաժամանակ հարվածում են բոլոր կողմերից»,- ասեց գեներալը: