• 12/02/2022

Ուկրաինան վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին

Ուկրաինան վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պարզաբանումներ է խնդրել Ռուսաստանից՝ Ուկրաինայի տարածքին հարող տարածքներում ռազմական գործողությունների վերաբերյալ։

Այս մասին ուկրաինացի նախարարը հայտնել է գերատեսչության սոցցանցում պաշտոնական էջում։

«Մենք պաշտոնապես կիրառել ենք վտանգի նվազեցման մեխանիզմը՝ համաձայն Վիեննայի փաստաթղթի III բաժնի, և խնդրել ենք Ռուսաստանի Դաշնությանը` մանրամասն պարզաբանումներ տրամադրել Ուկրաինայի տարածքին հարող տարածքներում և ժամանակավորապես օկուպացված Ղրիմում ռազմական գործողությունների վերաբերյալ»,- գրել է նախարարը։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Կիևը 48 ժամվա ընթացքում սպասում է Մոսկվայի պատասխանին ռազմական գործողությունների ստույգ ոլորտների, ստորաբաժանումների քանակի և մարտական ​​կազմի, սպառազինության և տեխնիկայի տեսակների և քանակի, ինչպես նաև զորավարժությունների ավարտի ամսաթվերի մասին:

Սա, բնական է, վերջնագիր է, հաշվի առնելով, որ Ուկրաինան էլ իր հերթին է առնվազն 150 հազարանոց խմբաքանակ տեղակայել ՌԴ-ի սահմանների անմիջձական հարեւանությամբ, եւ մինչ ռուսական կողմից տեղեկատվություն պահանջելը, «Մոռանում» է, որ նախ ինքը պետք է իր զորքերի տեղակայման մասին տվյալներ հաղորդի: