• 06/02/2021

Սորոսի գրասենյակ Հայաստանում չպետք է լինի. Տիգրան Ուրիխանյան

Սորոսի գրասենյակ Հայաստանում չպետք է լինի. Տիգրան Ուրիխանյան

Կայացավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» ապաքաղաքական շարժան հիմնադիր համագումարը:

Իր խոսքում շարժման կազմկոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ մասնավորապես ընդգծեց, որ Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցեր չեն կարող եւ չպետք է լինեն. «Դրանք պետք է հետապնդվեն օրենքով սահմանված կարգով: Իսկ պատկան մարմինները, որոնք դրանով չեն զբաղվում, պետք է եւս  օրենքով սահմանված կարգով հետապնդվեն: Սորոսի գրասենյակ Հայաստանում չպետք է լինի»:

Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժմանը` պատգամավորն ընդգծեց. «Բոլոր նրանց համար, ովքեր ինչ-որ շահագրգռվածությամբ կամ տարրական չըմբռման պատճառով, միգուցե կենցաղային անգրագիտության կամ ուղղակի ինֆորմացիան լիարժեք չստանալու հետեւանքով փորձում են ստվերել Ռուսաստանի հետ կամ միգուցե ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ մեր կողմից ծրագրային մակարդակի վրա առաջարկվող միութենական նոր ձեւաչափը, շեշտում եմ, որ խոսքը անկախ Հայաստանի հանրապետության մասնակցության մասին է տարածաշրջանում անվտանգության հայեցակարգին, որպեսզի մեր երկրում ապրողները չմտածեն, թե ինչ է լինելու իրենց 18-20 տարին չբոլորած զավակների հետ` թուրքի դեմ-հանդիպման կանգնելու ժամանակ: Այո՛, մենք ուզում ենք, որ մեր երեխաների փոխարեն` մեր սահմանները պահեն, նրանք, ովքեր դաշնակցային հարաբերություններով կապակցված են մեզ հետ… Մենք ակնկալում ենք մի քանի միլիարդ դոլարի սպառազինություն, տեխնիկա եւ մարդկային ռեսուրսներ մեր ռազմավարական գործընկերոջ կողմից»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…