• 18/02/2022

Ուժեղ պայթյուն ԿԺԴՀ-ի կառավարության շենքի մոտ (ֆոտո)

Ուժեղ պայթյուն ԿԺԴՀ-ի կառավարության շենքի մոտ (ֆոտո)

ԴԺՀ կառավարության շենքի մոտ ավտոմեքենա է պայթել: Այս մասին հայտնում է հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը։

«Ժամը 19։00-ի սահմաններում Կառավարության շենքի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում ավտոմեքենա է պայթեցվել։ Պայթյունի ալիքը լսել է ամբողջ քաղաքը։ Պայթյունի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Խնդրում ենք պահպանել հանգստություն, լինել զգոն, ինչպես նաև հնարավորինս բացառել քաղաքում տեղաշարժը»,- ասված է հաղորդագրության մեջ։