• 21/02/2022

Պուտինը Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան

Պուտինը Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան, հրավերն ընդունվել է, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև այս տարվա ապրիլին նշվող դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը՝ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է պաշտոնական այցով մեր երկիր։ Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ»,– ասված է ուղերձում։

Հիշեցնենք, որ ըստ Կրեմլի հաղորդագրության, վաղը Պուտինը կընդունի Ալիեւին: