• 23/02/2022

ԱԴԾ-ն (ФСБ) կանխել է Ուկրաինայի հարձակումը Ղրիմում

ԱԴԾ-ն (ФСБ) կանխել է Ուկրաինայի հարձակումը Ղրիմում

ԱԴԾ-ն Ղրիմում կանխել է ահաբեկչություն, որը պատրաստել էին Կիևից վերահսկվող «Աջ սեկտորի» զինյալները։

Հարձակման թիրախը եղել է ուղղափառ եկեղեցին։ Բերման է ենթարկվել վեց մարդ։

«Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի Հանրապետությունում ահաբեկչություն է կանխել. Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Ռուսաստանի վեց քաղաքացիներ, որոնք ուկրաինական «Աջ սեկտոր» ծայրահեղական կազմակերպության կողմնակիցներ են, որոնք պատրաստվում էին պայթեցնել շրջանի ուղղափառ եկեղեցիներից մեկում՝ բնակչությանը վախեցնելու նպատակով»,- հայտնում է ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը:

Ձերբակալվածներից մեկի ավտոտնակում հայտնաբերվել և առգրավվել են վնասող տարրերով և պայթուցիկներով ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման բաղադրամասեր, իսկ կալանավորների կապի միջոցներում՝ ծրագրված ահաբեկչությունը քննարկող ԱԻՊ պատրաստելու հրահանգներ և նամակագրություն։

Առգրավվել է նաև Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Աջ սեկտորի» սիմվոլիկան։