• 12/04/2022

Իրականությունը` խաղաղության քողի տակ Արցախի վերջնական հանձնումն է Ադրբեջանին` Հայաստանի սուվերեն տարածքները նույնպես վտանգի տակ դնելով. Հենրիխ Դանիելյան

Իրականությունը` խաղաղության քողի տակ Արցախի վերջնական հանձնումն է Ադրբեջանին` Հայաստանի սուվերեն տարածքները նույնպես վտանգի տակ դնելով. Հենրիխ Դանիելյան
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հստակ համաձայնեց իրեն հարց ուղղած քաղաքացու այն պնդման հետ, որ նրանք իշխանությունը զավթել են, որ մարդիկ իրենցից երես են թեքել, որ նրանց սուտն այլևս բացահայտված է հանրության համար։ Նա շնորհակալություն հայտնեց և ասաց, որ իրենց գործն է, որ հիասթափված են, հետևաբար այլևս փլուզված է նաև Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների դեմոկրատիայի առաջամարտիկ լինելու միֆը։
Ալեն Սիմոնյանը մեկ այլ օգտատիրոջ կողմից իրեն ուղղված հարցին, այն, որ Արցախը համարու՞մ է Ադրբեջանի մաս, պե՞տք է գտնվի Ադրբեջանի կազմում, նա պատասխանեց,֊《 Ես հիմա իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել》։ Այսինքն, այս ամենից կարող ենք հասկանալ մեկ բան, որ որպես բանակցություն ներկայացվող մոնոլոգը` Նիկոլի և Ալիևի մեջ ևս բացահայտված է` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին խոսք անգամ չի գնում և ամենայն հավանականությամբ իրենց ստիպել են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում. ըստ էության պնդում, որն ընդունելի է այս իշխանությունների համար։ Իրականությունը` խաղաղության քողի տակ Արցախի վերջնական հանձնումն է Ադրբեջանին` Հայաստանի սուվերեն տարածքները նույնպես վտանգի տակ դնելով։
Մեր պնդումները կլինեն հետևյալը` ” Ալեն Սիմոնյան, դուք չե՛ք տիրապետում իրավիճակին, դուք չունե՛ք ժողովրդի աջակցությունը, դուք չունե՛ք մանդատ Հայաստանը և Արցախը թուրքին հանձնելու, և ես կասեմ այն, ինչը թույլ չեն տալիս ձեզ` ամենայն հավանականությամբ ձեր վրա ինչ֊որ բաներ թափ տալու միջոցով.
ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ՛ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ”։