- 12/04/2022
Ոչնչացվել են ուկրաինական դիրքերը. 120 զոհ (ՎԻԴԵՈ)
Դոնեցկի մարզի Պոպասնայա բնակավայրի տարածքում ռուսական հրետանային ստորաբաժանումները հրետակոծել են ուկրաինական 24-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների վեց հենակետերը։ Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի ոչնչացումը տեսագրվել է անօդաչու թռչող սարքի միջոցով, որն ուղղել է կրակը։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է. «Դոնեցկի մարզի Պոպասնա բնակավայրի տարածքում ռուսական հրետանային ստորաբաժանումները կրակ են բացել Ուկրաինայի 24-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների վեց հենակետերի ուղղությամբ։ Հարվածների արդյունքում ոչնչացվել է ստորաբաժանման ավելի քան 120 զինվորական, 11 զրահամեքենա և տարբեր նպատակների համար նախատեսված տասնչորս մեքենա»։
Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 38 ռազմական օբյեկտների։ Դրանց թվում են Լուգանսկի մարզում գտնվող Տոշկովկա զինամթերքի պահեստը, ինչպես նաև ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 8 տարածք՝ Խարկովի մարզի Գլազունովկա, Պյատիգորսկ և Պրիշիբ բնակավայրերում։