• 27/04/2022

2022 թվականին սննդամթերքի գները կբարձրանան 23 տոկոսով

2022 թվականին սննդամթերքի գները կբարձրանան 23 տոկոսով

Համաշխարհային բանկը հրապարակել է ապրանքային շուկայի հեռանկարի ևս մեկ զեկույց, որում նշվում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության պատճառով պարենի, նավթի, մետաղների և այլ ապրանքների համաշխարհային գները «կմնան պատմականորեն բարձր մակարդակի վրա` մինչեւ 2024 թվականի վերջ»։

«Ընդհանուր առմամբ, սա ամենամեծ ապրանքային ցնցումն է, որը մենք զգացել ենք 1970-ականներից ի վեր: Ինչպես և այն ժամանակ, ցնցումը սրվում է սննդի, վառելիքի և պարարտանյութերի առևտրային սահմանափակումների կտրուկ աճով», – ասում է Համաշխարհային բանկի գնաճի, ֆինանսների և հաստատությունների գծով փոխնախագահ Ինդերմիտ Գիլը:

Բանկն ակնկալում է, որ 2022 թվականին էներգիայի գները կբարձրանան ավելի քան 50%-ով, սակայն 2023-2024 թվականներին կնվազեն։ Ոչ էներգետիկ ապրանքների, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների և մետաղների գները 2022 թվականին կբարձրանան գրեթե 20%-ով, իսկ հետագա տարիներին դրանց աճը նույնպես կդանդաղի։

«Սակայն ակնկալվում է, որ ապրանքների գները կմնան շատ ավելի բարձր, քան վերջին հինգ տարվա միջին ցուցանիշը», – ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

Ընթացիկ տարվա արդյունքներով բանկի վերլուծաբաններն ակնկալում են պարենային ապրանքների գների աճ 22,9 տոկոս մակարդակում, սակայն արդեն 2023 թվականին դրանք կարող են նվազել 10,4 տոկոսով։ Ամենաէական աճ բանկն ակնկալում է բուսական սննդի յուղերի հատվածում՝ 29,7%: Բացի այդ, պարարտանյութերի գների աճը կարող է հասնել 69,2 տոկոսի, ինչը լրացուցիչ խթան է գյուղատնտեսական ապրանքների գների աճի համար։ Զեկույցն ամփոփվում է Համաշխարհային բանկի կողմից կոչով «քաղաքականություն մշակողներին` գործել հիմա՝ նվազագույնի հասցնելու իրենց քաղաքացիներին և համաշխարհային տնտեսությանը հասցվող վնասը»:

Առաջարկվում է «մշակել նպատակային սոցիալական պաշտպանության ծրագրեր, ինչպիսիք են դրամական փոխանցումները, դպրոցական սնունդը և հանրային աշխատանքների ծրագրերը սննդի և վառելիքի սուբսիդավորման փոխարեն: Էներգաարդյունավետության, այդ թվում՝ շենքերի ջերմամեկուսացման ոլորտում ներդրումները պետք է լինեն առանցքային առաջնահերթություն»։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…