- 08/07/2022
Ռուսները հարձակում է պատրաստում Զապորոժիեի և Խարկովի վրա. ուկրաինական հետախուզություն
Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերը հարձակում են նախապատրաստում Զապորոժիեի վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Նրա խոսքով՝ ռուսական բանակն այս ուղղությամբ համալրված է առնվազն հինգ գումարտակային մարտավարական խմբերով։ Նաև այդ ուժերը կարող են օգտագործվել Վելիկա Նովոսելկա-Պոկրովսկոյե ուղղությամբ շրջանցիկ մանևրելու համար։
Իսկ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ ռուսական զորքերը պատրաստվում են հարձակման Խարկովի վրա։
«Ռուսական 144-րդ մոտոհրաձգային դիվիզիան ամբողջ ուժով պատրաստ է շարժվել դեպի Խարկով։ Եթե այս ուժը գնա քաղաք, վատ կլինի»,- ասաց նա՝ հավանաբար ուկրաինացիներին պատրաստելով հերթական կորուստին։