• 08/07/2022

Ռուսները հարձակում է պատրաստում Զապորոժիեի և Խարկովի վրա. ուկրաինական հետախուզություն

Ռուսները հարձակում է պատրաստում Զապորոժիեի և Խարկովի վրա. ուկրաինական հետախուզություն

Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերը հարձակում են նախապատրաստում Զապորոժիեի վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Նրա խոսքով՝ ռուսական բանակն այս ուղղությամբ համալրված է առնվազն հինգ գումարտակային մարտավարական խմբերով։ Նաև այդ ուժերը կարող են օգտագործվել Վելիկա Նովոսելկա-Պոկրովսկոյե ուղղությամբ շրջանցիկ մանևրելու համար։

Իսկ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ ռուսական զորքերը պատրաստվում են հարձակման Խարկովի վրա։

«Ռուսական 144-րդ մոտոհրաձգային դիվիզիան ամբողջ ուժով պատրաստ է շարժվել դեպի Խարկով։ Եթե ​​այս ուժը գնա քաղաք, վատ կլինի»,- ասաց նա՝ հավանաբար ուկրաինացիներին պատրաստելով հերթական կորուստին։