- 30/07/2022
Վաշինգտոնն ու Կիևը վերացնում են մարդկության դեմ իրենց հանցագործությունների վկաներին. Վոլոդին
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն անդրադառնալով Ելենովկայում քննչական մեկուսարանում պահվող ռազմագերիներին ուկրաինական ուժերի կողմից ամերիկյան HIMARS հրթիռներով (այս համակարգերը, ի դեպ, ըստ առկա տվյալների հենց ամերիկացիներն են կառավարում եւ ուղղորդում) հարվածելու պատմությանը, հայտնել է.
«Ելենովկայում քննչական մեկուսարանի վրա հրթիռային հարձակման հետևում կանգնած են նախագահ Զելենսկին և Վաշինգտոնը։
Սա արվել է մեկ նպատակով:
Նյուրնբերգի նոր դատավարությունը կանխելու համար, որտեղ գերի ընկած նացիստները՝ «Ազով»-ցիները կսկսեն ցուցմունք տալ:
Վաշինգտոնն ու Կիևը վերացնում են մարդկության դեմ իրենց հանցագործությունների վկաներին, որպեսզի եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի քաղաքացիները երես չթողնեն նրանցից, և շարունակվի զենքի ու զինամթերքի մատակարարումը։
«Ազովի» գումարտակի ազգայնականների կողմից նրանց ոճրագործությունների հրապարակային ճանաչումը անխուսափելիորեն կհանգեցներ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջներ»: