• 30/07/2022

Վաշինգտոնն ու Կիևը վերացնում են մարդկության դեմ իրենց հանցագործությունների վկաներին. Վոլոդին

Վաշինգտոնն ու Կիևը վերացնում են մարդկության դեմ իրենց հանցագործությունների վկաներին. Վոլոդին

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն անդրադառնալով Ելենովկայում քննչական մեկուսարանում պահվող ռազմագերիներին ուկրաինական ուժերի կողմից ամերիկյան HIMARS հրթիռներով (այս համակարգերը, ի դեպ, ըստ առկա տվյալների հենց ամերիկացիներն են կառավարում եւ ուղղորդում) հարվածելու պատմությանը, հայտնել է.

«Ելենովկայում քննչական մեկուսարանի վրա հրթիռային հարձակման հետևում կանգնած են նախագահ Զելենսկին և Վաշինգտոնը։

Սա արվել է մեկ նպատակով:
Նյուրնբերգի նոր դատավարությունը կանխելու համար, որտեղ գերի ընկած նացիստները՝ «Ազով»-ցիները կսկսեն ցուցմունք տալ:

Վաշինգտոնն ու Կիևը վերացնում են մարդկության դեմ իրենց հանցագործությունների վկաներին, որպեսզի եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի քաղաքացիները երես չթողնեն նրանցից, և շարունակվի զենքի ու զինամթերքի մատակարարումը։

«Ազովի» գումարտակի ազգայնականների կողմից նրանց ոճրագործությունների հրապարակային ճանաչումը անխուսափելիորեն կհանգեցներ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջներ»: