- 10/08/2022
«ԱՄՆ-ին ջախջախիչ պարտություն է սպասվում». ՌԴ-ում Չինաստանի դեսպան
Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյը մի շարք կարևոր և ուշագրավ հայտարարություններ է արել: Հիմնական թեզերը սրանք են.
– Միացյալ Նահանգները ձեռնամուխ եղավ խաղալու «Թայվանի խաղաքարտը»՝ Չինաստանին զսպելու համար:
– Չինաստանը երբեք չի զիջի իր տարածքի ոչ մի թիզ:
– ԱՄՆ-ն աշխարհին է տարածում «Թայվանի անորոշ կարգավիճակի» տեսությունը:
– Չինաստանը հասկանում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայում ձգձգվող հակամարտություն:
– Արևմուտքը սկսեց կիրառել «ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնում» հասկացությունը Ասիայում:
– «Մեկ Չինաստանի» սկզբունքը գլխավորն է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների զարգացման համար:
– Կոլեկտիվ Արևմուտքը Թայվանի հարցում կրկնօրինակում է ուկրաինական սցենարը:
– ԱՄՆ-ին ջախջախիչ պարտություն է սպասվում, եթե խանգարի Չինաստանի ներքին նպատակներին: