- 01/10/2022
ԱՄՆ-ը Ուկրաինայ` ՆԱՏՕ-ին միանալու Զելենսկու խնդրանքը անվանել են «պատմության ամենավատ գաղափարը»
Newsweek-ի կարծիքի խմբագրի տեղակալ Ջեյսոն Ֆիլդսն իր սյունակում ՆԱՏՕ-ինՈւկրաինային արագացված անդամակցելու մասին Վլադիմիր Զելենսկու խնդրանքն անվանել է «պատմության մեջ ամենավատ գաղափարը»:
«Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու` պարոն Զելենսկու գաղափարը, պատմության մեջ ամենավատն է», – ասել է Ֆիլդսը:
Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներին կներքաշի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, որը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի և սպառնալ մարդկության գոյությանը։
Ավելի վաղ ուրբաթ օրը Զելենսկին ասել էր, որ Կիևը, ի պատասխան ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների Ռուսաստանին միանալու, դիմել է ՆԱՏՕ-ին` արագացված անդամակցության համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, ընդունել է դաշինքի անփոփոխ դիրքորոշումը յուրաքանչյուր երկրի՝ սեփական ճանապարհը որոշելու իրավունքի և «բաց դռների» քաղաքականության վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն իր ջանքերը կկենտրոնացնի միայն Կիևին պաշտպանելուն օգնելու վրա։
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն իր հերթին ասել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ին ընդունելու ընթացակարգն այժմ ժամանակավրեպ է։