• 01/10/2022

ԱՄՆ-ը Ուկրաինայ` ՆԱՏՕ-ին միանալու Զելենսկու խնդրանքը անվանել են «պատմության ամենավատ գաղափարը»

ԱՄՆ-ը Ուկրաինայ` ՆԱՏՕ-ին միանալու Զելենսկու խնդրանքը անվանել են «պատմության ամենավատ գաղափարը»

Newsweek-ի կարծիքի խմբագրի տեղակալ Ջեյսոն Ֆիլդսն իր սյունակում  ՆԱՏՕ-ինՈւկրաինային արագացված անդամակցելու մասին Վլադիմիր Զելենսկու խնդրանքն անվանել է «պատմության մեջ ամենավատ գաղափարը»:

«Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու` պարոն Զելենսկու գաղափարը, պատմության մեջ ամենավատն է», – ասել է Ֆիլդսը:

Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներին կներքաշի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, որը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի և սպառնալ մարդկության գոյությանը։

Ավելի վաղ ուրբաթ օրը Զելենսկին ասել էր, որ Կիևը, ի պատասխան ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների Ռուսաստանին միանալու, դիմել է ՆԱՏՕ-ին` արագացված անդամակցության համար:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, ընդունել է դաշինքի անփոփոխ դիրքորոշումը յուրաքանչյուր երկրի՝ սեփական ճանապարհը որոշելու իրավունքի և «բաց դռների» քաղաքականության վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն իր ջանքերը կկենտրոնացնի միայն Կիևին պաշտպանելուն օգնելու վրա։

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն իր հերթին ասել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ին ընդունելու ընթացակարգն այժմ ժամանակավրեպ է։