- 27/12/2021
Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին
Նոյեմբերի 4-ին, Ռուսաստանի ժողովրդական միասնության օրը Ռուսաստանը եւ Բելառուսը ստորագրեցին Միութենական պետության ստեղծման մասին դեկրետը, որը նախապատրաստվում էր վերջին 25 տարիների ընթացքում: Երկրների ղեկավարները ստորագրեցին 28 ինտեգրացիոն ծրագրեր:
Դրանց հիմնական ուղղություններն են.
- Արդյունաբերական իտեգրացիա. համատեղ արտադրությունների զարգացում, արտադրողների աջակցության միասնական քաղաքականություն: Հանվելու են մի շարք տնտեսական եւ տեխնիկական խոչընդոտներ, ինչը բարձրացնելու է ապրանքաշրջանառությունը: Միութենական պետության անդամ պետությունների տնտեսվարողները կունենան հավասար պայմաններ Ռուսաստանի ներկրման փոխարինման, ինչպես նաեւ պաշտպանական ծրագրերի մրցույթներին մասնակցելիս:
- Գյուղատնտեսական քաղաքականության միավորում. գյուղատնտեսության վերաբերյալ օրենսդրությունը մերձեցվում է իրար, հանվում են վարչական խոչընդոտները, ինչը կբերի գյուղատնտեսական ապրանքների ապրանքաշրջանառության աճին, մթերային անվտանգության բարձրացմանը եւ գյուղատնտեսության զարգացմանը:
- Միասնական տրանսպորտային շուկա. Նշանակում է սահմանների բացակայություն, օդային փոխադրումների, երկաթգծի եւ այլ տեղափոխումների միասնական սակագներ: Ավտոմոբիլային տեղափոխումների միասնական ծրագրային սպասարկում, ինչը ընդհանրապես կվերացնի պետությունների միջեւ բոլոր տեսակի սահմանները:
- Ապրանքների մանկնանշման ընդհանուր կարգ. դա թույլ կտա առանց որեւէ խոչընդոտների անդամ երկրներում արտադրված ապրանքների ներթափանցումը միմյանց շուկաներ:
- Անասնաբուժական եւ բուսաբանական սանիտարական վերահսկողության ընդհանուր կարգ. գյուղատնտեսության եւ անասնապահության ամբողջ արտադրանքը կունենա նույնական վերահսկողության կարգ, ինչը թույլ կտա առանց խոչընդոտների այդ արտադրանքը տեղափոխել անդամ երկրների շուկաներ:
- Միավորված էներգետիկ շուկաներ. նավթի, գազի եւ էլեկտրոէներգիայի միասնական շուկա, միասնական գնագոյացմամբ: Միութենական պետության մեջ մտնող երկրները ստանալու են գազ եւ էլեկտրոէներգիա Ռուսաստանի ներքին գներով: Ատոմային էներգետիկայի համատեղ զարգացում:
- Համաձայնեցված սոցիալական քաղաքականություն. Միութենական պետության անդամ երկրներում կլինեն նույն սոցիալական երաշխիքները եւ թոշակների չափերը, սոցիլապես խոցելի խմբերի աջակցության միանման միջոցառումներ:
- Աշխատանքային ընդահնուր շուկա. Միութենական պետության մեջ մտնող պետությունների քաղաքացիները ստանում են իրավունք առանց սահմանափակումների աշխատել այդ պետություններից յուրաքանչյուրում:
- Միութենական պետության մեջ մտնող պետությունների հարկային եւ մաքսային օրենսդրությունը մերձեցում: Առաջին հերթին միասնականացվելու է ակցիզային հարկը: Այդ պետությունների ընկերությունների համար ստեղծվում են պետական գնումների մրցույթներին մասնակցության հավասար պայմաններ:
- Տուրիզմի զարգացում. մերձենում է օրենսդրությունը զբոսաշրջության ոլորտում, ինչը կբերի զբոսաշրջիկների փոխադարձ հոսքերի ավելացում:
- Միասնական վճարային տարածք. Միութենական պետության քաղաքացիները կստանան հնարավորություն առանց որեւէ սահմանափակումների օգտվել անդամ պետությունների բանկային համակարգերի ծառայություններից: Անդամ պետությունների դրամային միավորները կշրջանառվեն Միութենական պետության ամբողջ տարածքում:
- Միասնական պաշտպանական եւ անվտանգության համակարգ. Միութենական պետության անդամ պետությունները ունենում են միասնական ռազմական դոկտրին, ինչը թույլ է տալիս անդամ պետություևնների արտաքին սահմանները դիտարկել որպես Միութենական պետության սահմաններ եւ դրանք պաշտպանել համատեղ ուժերով:
- Հումանիտար ոլորտների ինտեգրացում. կզարգանա ինտեգրացումը բուհական եւ ակադեմիական կրթության, գիտական համագործակցության, մշակութային ու սպորտի ոլուտներում:
- Առողջապահական համակարգերի մերձեցում. Միութենական պետության տարածքում գտնվող առաջադեմ, լավագույն բուժհիմնարկների փորձի փոխանակություն, առողջապահական նորագյույն տեխնոլոգիաների ներդրում, առողջապահական հնարավորություններից օգտվելու հավասար հնարավորություններ:
15. Ազգային արժեհամակարգերի պահպանում. գլոբալիզացիաի պայմաններում ազգյին, ավանդական, արեւելաքրիստոնեական արժեքների համատեղ ուժերով պահպանում: Ավանդական ընտանիք, ազգային արժեքներ, քրիստոնեական բարոյականություն, սեռերի եւ սերունդների միջեւ հարմոնիկ հարաբերություններ:
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժում