- 08/04/2022
Թող Հայաստանի տարածքները առեւտրի առարկա չդարձնեն, մենք ինչ գործ ունենք Արցախի հետ.Գագիկ Մելքոնյանը փակագծեր է բացում
«Օր առաջ ադրբեջանցիներին պետք է տալ ճանապարհ Սյունիքի վրայով, դա միակ երաշխիքն է, որ Լաչինը չփակվի»: Նման «հույժ հայրենասիրական» մտքերով էր իր վերջին հարցազրույցում հանդես եկել ոչ ավել, ոչ պակաս ՀՀ ԳՇ նախկին պետ, ՊՆ նախարարից մշտապես գոհ Մովսես Հակոբյանը: Թե ինչ դեր է ունեցել սույն գեներալական ուսադիրներ կրողն արցախյան վերջին պատերազմում, ըստ այդմ էլ, թե ինչու է նման մտքերով հանդես գալիս, կգա ժամանակը, լիովին կպարզվի, վստահ ենք: Բայց մինչ այդ, դեռ կասկածելով` մի՞թե Հայոց բանակի հետ կապ ունեցողը կարող է նման բացահայտ դավաճանական մտքեր արտաբերել, փորձեցինք պարզել, թե այդ ի՞նչ հաշվարկներ է արել պարոն Հակոբյանը, որ եկել է նման եզրահանգման: Սակայն նա կտրականապես հրաժարվեց ավելին ասել` պնդելով. «Ես իմ կարծիքն եմ հայտնել, ես այդպես եմ մտածում: Մնացածը, ով է համաձայն, ով` ոչ, դա արդեն իրենց խնդիրն է: Յուրաքանչյուր մարդ ունի իր մտածելիքը արտահայտելու իրավունք, ես իմ մտածածն եմ արտահայտել»:
Արդյոք Մովսես Հակոբյանի տեսակետը կիսում են նաեւ իշխանականները «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել Արցախից ու արցախցիներից ձեռք քաշած իշխանական պատգամավոր, Մովսես Հակոբյանի նման գեներալի ուսադիրներ կրողը Գագիկ Մելքոնյան, ով արի ու տես նկատեց.
-Ես չգիտեմ Մովսես Հակոբյանը ինչ է ասել, Մովսես Հակոբյանը կարա ասի նաեւ, որ օրինակ Զանգեզուրը փոխանակ ենք չգիտեմ ինչի հետ, իրենք փոխանակման վարպետներ են: Մովես Հակոբյանը ինչ գործ ունի Հայաստանի տարածքների հետ:
-Ասում է, որ այդ կերպ կփրկվի Արցախի մնացած մասը:
-Եթե Մովսես Հակոբյանը ուզում է փրկել Արցախը, ապա դա շատ հեշտ է, ասեմ` թող վերցմի իր բոլոր զինակից ընկերներին, գնան Արցախ ու էնտեղ ամուր պահեն Արցախը: Թող Հայաստանի տարածքները առեւտրի առարկա չդարձնեն, մենք ինչ կապ ունենք Արցախի հետ:
-Լավ, բա որն՞ է Արցախի փրկությունը:
-Արցախի փրկությունը էնա, որ Մովսես Հակլոբյանը ու իր ընկերները գնան Արցախ, կանգնեն արցախցիների կողքին ու տենց պահեն Արցախը:
-Ի դեպ, խոսելով արցախցիներին մասին, Դուք ասել եք, որ արցախցինեևը փախել են պատերազմի ժամանակ ու հիմա Հայաստանից են Արցախ պահանջում: Ունե՞ք կոնկրետ փաստեր, եւ արդյո՞ք այօր էլ այդ տեսակետին եք:
-Այո, ես ասել եմ, որ Արցախի որոշ գեներալներ, որոշ ղեկավարներ, նախարարներ, վարչության պետեր պատերազմի ժամանակ գտնվել են Երեւանում: Այո, Ղարաբաղից փախել են Երեւան, չեն կանգնենլ, չեն կռվել: Խոսքս շարքային քաղաքացիների մասին չէ, խոսքս գեներալների, պաշտոնատար անձանց մասին է:
-Դե անուններ հնչեցրեք, խնդրեմ:
-Կան հարուցված քր. Գործեր, կան, որ դեռ նոր են հարուցվել: Կա Քննիչ հանձնաժողով, որը էդ ամեն ինչը ի հայտ կբերի, սաղին հատիկ-հատիկ ցույց ենք տալու ժողովրդին, քննությունը գնում է, անպատիժ մնացող չի լինելու:
Ամբողջական զրույցը` շուտով:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ