- 21/04/2022
Սաուդյան Արաբիայի գահաժառանգը բղավել է Բայդենի օգնականի վրա. Business Insider
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը բղավել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի վրա, երբ վերջինս հիշատակել է ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունը։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Մուհամեդ բեն Սալմանի և Սալիվանի հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա կեսերին։ Նշվում է, որ արքայազնը ծրագրել էր զրույցի ընթացքում զուսպ տոն պահպանել, սակայն չի դիմացել և անմիջապես բղավել է ամերիկացու վրա, երբ վերջինս հիշատակել է սաուդցիների կողմից Ջամալ Խաշողջիի սպանությունը։
Պետության ապագա ղեկավարը սպառնացել է նաև, որ Սաուդյան Արաբիան չի ընդլայնի նավթի արդյունահանումը։
Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշողջին սպանվել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը։ Նա եղել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների ամենակտիվ ընդդիմախոսներից։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս քննադատել է Էր Ռիադին, իսկ ԿՀՎ-ն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդն առնչություն ունի Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությանը։ Արտաքին քաղաքականության վերլուծաբանները հետագայում կարծում են, որ լրագրողի մահվան պատմությունն ազդել է Վաշինգտոնի և Էր-Ռիադի հարաբերությունների վրա: