- 21/04/2022
Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը առաջին անգամ կանցկացվի Երևանում
Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է գալիք տարվա մրցաշարերի պաշտոնական օրացույցային պլանը, որտեղ նշված է, որ 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում`ապրիլին:
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվելու է Երևանում:
2022 թվականին մայիսի 21-31-ը Երևանում կանցկացվի նաև բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: