- 21/04/2022
Մակրոնը Կիև մեկնելու պատրաստակամություն Է հայտնել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է կրկին ուղեւորվել Կիեւ, սակայն այդ այցը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ ինքը կարողանա նպաստել կարգավորման առաջընթացին: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Գամրիել Ատալը:
«Նախագահ Մակրոնն ասել է, որ ինքը պատրաստ է ուղեւորվել Կիեւ, երբ այդ այցը կարողանա նպաստել կարգավորման առաջընթացին»,-ասել է Ատալը՝ հանդես գալով France Info հեռուստաալիքի եթերում: Դրա հետ մեկտեղ նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե կարող է այդ այցն առաջինը դառնալ պետության ղեկավարի պաշտոնում Մակրոնի վերընտրվելու դեպքում: