- 01/08/2022
Գերմանիան երեք ամիս ունի մինչ աղետը. Bloomberg
Երեք ամսից Գերմանիայում գազային աղետ կարող է սկսվել, եթե կանցլեր Օլաֆ Շոլցը վճռական քայլեր չձեռնարկի։ Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg գործակալությունը։
«Գերմանիայի նախագահական պալատը Բեռլինում այլևս չի լուսավորվում գիշերը, Հաննովեր քաղաքը փակում է տաք ջուրը լոգանքների համար իր լողավազաններում և մարզադահլիճներում: Իսկ ամբողջ երկրի քաղաքապետարանները պատրաստում են ջեռուցման ապաստարաններ՝ մարդկանց ցրտից զերծ պահելու համար: Եվ սա ճգնաժամի միայն սկիզբն է, որը կտարածվի ամբողջ Եվրոպայով: Կանցլեր Օլաֆ Շոլցի վարչակազմը չի շտապում լուծել Գերմանիայի խոցելիության խնդիրը: Այժմ քաղաքները կրճատում են լուսավորությունը և տաք ջուրը՝ աղետից խուսափելու համար: Գերմանիան երեք ամիս ունի իրեն փրկելու` ձմեռային գազային ճգնաժամից»,- գրում է Bloomberg-ը։