- 12/08/2022
Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային աղետի դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնելու է Կիևի արևմտյան հովանավորների վրա. Նեբենզյա (Տեսանյութ)
ՄԱԿ ԱԽ նիստում, որը նվիրված էր Զապորոժիեի ԱԷԿ-ին ուկրաինական բանակի հասցրած հարվածների թեմային, ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Նեբենզյան նախազգուշացրել է. «Կիևի հանցավոր գործողությունները Զապորոժիեի ատոմակայանի դեմ աշխարհը հասցնում են միջուկային աղետի եզրին»:
«Եթե ուկրաինական հարձակումները շարունակվեն, միջուկային աղետ կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Այնուհետև ռադիոակտիվ աղտոտման սպառնալիքի տակ կհայտնվեն Կիևի, Խարկովի, Զապորոժիեի, Պոլտավայի, Խերսոնի, Օդեսայի, Նիկոլաևի, Կիրովոգրադի, Վիննիցայի շրջանները։ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Ռուսաստանի և Բելառուսի, ինչպես նաև Մոլդովայի, Բուլղարիայի և Ռումինիայի սահմանամերձ շրջանները։ Եվ սրանք ամենալավատեսական փորձագիտական կանխատեսումներն են։ Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային աղետի իրական մասշտաբներն անգամ անհնար է պատկերացնել։ Այս դեպքում դրա ողջ պատասխանատվությունը ընկնելու է Կիևի արևմտյան հովանավորների վրա»,- նշել է ՌԴ-ի նարկայացուցիչը։