- 11/11/2022
Բայդենի վարչակազմը պառակտված է Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների հարցով. The New York Times
Բայդենի վարչակազմը պառակտված է Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների հարցով, գրում է The New York Times-ը։
Թերթի աղբյուրներն ասում են, որ Միացյալ շտաբների ղեկավար Մարկ Միլին այժմ բանակցությունների կոչ է անում, սակայն Բայդենի խորհրդականներն ասում են, որ դա դեռ շուտ է:
Գեներալ Միլին ներքին հանդիպումների ժամանակ ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հասել են այն ամենին, ինչ կարողացել են, և այժմ պետք է ամրապնդեն իրենց հաջողությունները բանակցությունների սեղանի շուրջ, գրում է թերթը։