• 05/05/2022

Վրաստանն Ուկրաինային զենք չի տա եւ երկրորդ ճակատ չի բացի

Վրաստանն Ուկրաինային զենք չի տա եւ երկրորդ ճակատ չի բացի

Վրաստանը հրաժարվում է կատարել Ուկրաինայի պահանջները զենքի մատակարարման և երկրորդ ճակատի բացման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Ուկրաինացիներն ավելի ու ավելի են պահանջում իրենց գործընկերներից, ոչ միայն Վրաստանից։ Նրանք կոպիտ խոսքեր էին օգտագործում տարբեր գործընկերների հանդեպ…

Այնպես որ, այո, նրանք ցանկանում են զենքի մատակարարումներ ստանալ Վրաստանից, ինչպես նաև բացել երկրորդ ճակատը Վրաստանում։ Այս ամենն անհնար է»,- ասել է Վրաստանի նախագահը «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում։