• 05/05/2022

ՌԴ-ի միջուկային ազդակն Արեւմուտքին ըստ «Spiegel»-ի

ՌԴ-ի միջուկային ազդակն Արեւմուտքին ըստ «Spiegel»-ի

Ռուսաստանը ազդանշան ուղարկեց Արևմուտքին՝ Կալինինգրադում «Իսկանդեր» հրթիռների սիմուլյացիա, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել: Նման եզրակացություն է հայտնել գերմանական Spiegel-ը` Կապված Կալինինգրադում «Իսկանդերների» մասնակցությամբ զորավարժանքների հետ:

Հաշվի առնելով զորավարժությունների տեղը, ժամանակը և բնույթը՝ դա կարելի է ընդունել որպես ազդանշան Արևմուտքին, գրում է գերմանական Spiegel-ը։

«Կալինինգրադը ռուսական անկլավ է Բալթիկ ծովում ԵՄ և ՆԱՏՕ-ի երկու անդամների՝ Լեհաստանի և Լիտվայի միջև: Ուստի այս զորավարժությունների ոչ տեղը, ոչ ժամանակը պատահական չեն ընտրվել»,- ասվում է Spiegel-ի հոդվածում։