• 06/05/2022

ԱՄՆ-ն է օգնել է խորտակել «Մոսկվա» հրթիռային հածանավը. The New York Times

ԱՄՆ-ն է օգնել է խորտակել «Մոսկվա» հրթիռային հածանավը. The New York Times

ԱՄՆ-ն օգնել է խորտակել ռուսական Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հրթիռային հածանավը, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

Ամերիկացիները տրամադրել են հետախուզական տվյալներ, որոնք օգնեցին ուկրաինական ուժերին հայտնաբերել և հարվածել Սևծովյան նավատորմի առաջատար նավին:

Թիրախավորման հարցում եւս օգնել է Միացյալ Նահանգները, գրում է թերթը։

Հրատարակության որոշ աղբյուրների համաձայն՝ ամերիկյան հետախուզությունը միայն հաստատել է այն տվյալները, որոնք արդեն ուներ Ուկրաինան։ Սակայն մյուս զրուցակիցները NYT-ին ասացին, որ խորտակման մեջ ԱՄՆ-ի դերը վճռորոշ է:

Ավելի ուշ Պենտագոնը փորձեց հնարավորինս հեռու մնալ այս պատմությունից: Մամուլի պատասխանատու Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի տրամադրել «Մոսկվա» հածանավի թիրախային նշանակման կոնկրետ տեղեկատվություն։

Նա նաև ասել է, որ Կիևն ինքնուրույն է կայացրել հածանավը ոչնչացնելու որոշումը, ԱՄՆ-ն այդ մասին նախապես չի իմացել։

Հիշեցնենք, որ «Մոսկվա» հրթիռային հածանավը խորտակվել է 2022 թվականի ապրիլի 14-ին՝ 2022 թվականի ապրիլի 13-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Նեպտուն» հրթիռային համակարգի հարվածից հետո։