• 10/05/2022

Սուրգուտի հայ համայնքը նշեց Հաղթանակի օրը գեղեցիկ միջոցառումով

Սուրգուտի հայ համայնքը նշեց Հաղթանակի օրը գեղեցիկ միջոցառումով

Երեկ Սուրգուտ քաղաքի հայ համայնքը, Արմենակ Սիմոնյանի գլխավորությամբ,  անցկացրեց  հանդիսավոր միջոցառում նվիրված Մեծ Հայրենականում  հաղթանակին: Միջոցառումը անց է կացվել հայ-ռուսական բարեկամության  հուշարձանի մոտ, որը գտնվում է  Սուրգուտ քաղաքի գլխավոր պողոտայի վրա  եւ  կառուցվել է Արմենակ Սիմոնյանի նախաձեռնությամբ: Հուշարձանի վրա  գրված է «Օրհնայլ է բարեկամությունը ռուս եւ հայ ժողովուրդների»: Հուշարձանի  աջ ու ձախ կողմում տեղադրված են  սովետական հաղթական բանակի ռուս եւ հայ մարշալների մեծ դիմանկարները: Սրանով եւս մեկ անգամ ընդգծվում է  հայ ժողովրդի մեծ ներդրումը Մեծ Հայրենականում սովետական ժողովրդի տարած մեծ հաղթանակի կերտման մեջ:

Միջոցառման  ընթացքում Մեծ Հայրենականի ժամանակաշրջանի խորհրդային  զինվորի  համազգեստով փոքրիկ «զինվոր» Արսեն Ստեփանյանը (7 տարեկան) ընթերցեց բանաստեղծություն նվիրված  Մեծ Հայրենականի մասնակիցներին: Արարողության մասնակիցները կարմիր մեխակներ դրեցին հուշարձանի պատվանդանին ի հիշատակ Մեծ Հայրենականում մասնակցած հերոսների:

Նշենք, որ Սուրգուտի հայ համայնքը աջակցում է «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժամանը Շարժման ձեւավորման առաջին իսկ օրից, ինչի մասին հայտարարվել է Շարժման հիմնադիր համաժողովում 2021թ. փետրվարի 6-ին:

Սուրգուտ-Երեւան

Նկարենրում` Հայ համայնքի ներկայացուցիչները Հայ-ռուսական բարեկամության արձանի մոտ:

 Սուրգուտի հայ համայնքի  ղեկավար Արմենակ Սիմոնյանը փոքրիկ «զինվորի» հետ:

Փոքրիկ «զինվոր»: