• 11/05/2022

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման հարգանքի տուրքը Եռատոնի կապակցությամբ

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման հարգանքի տուրքը Եռատոնի կապակցությամբ

Մայիսի 9-ին` Հաղթանակի օրվա կապակցությամբ, “Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության” շարժումը ծաղկեպսակ  դրեց Հաղթանակի այգում` անմար կրակի մոտ: Շարժման մասնակիցներից ներկա էին ՀՀ վաստակավոր արտիստներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ: Անդրադառնալով օրվա խորհրդինª ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Մադլեն Ասրյանն ասաց. “Մայիսի 9-ին բոլորս պարտավոր ենք գալ եւ մեր խոնարհումն արտահայտել, ծաղիկներ դնել անմահ հերոսների հիշատակի առթիվ: Սա Եռատոն է, եւ մենք բոլորս պետք է մասնակցենք այս Եռատոնին: Ճիշտ է, թշնամին չթողեց, դավաճանները չթողեցին, որ Եռատոնը մենք լիարժեք տոնենք, բայց միեւնույնն է, տոնելու ենք, հաղթելու ենք եւ կորցրածը հետ ենք բերելու”: Իսկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանն ավելացրեց .”Մենք տարիներ շարունակ հպարտացել ենք մեր ազգի լավագույն զավակներով: փառք իրենց եւ փառք բոլոր նրանց, ովքեր ընկան հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի: Ճիշտ է, տոն է, բայց մենք ցավ ենք ապրում, որովհետեւ այսօր մեր հպարտությունը` Շուշին, մերը չի, բայց ես համոզված եմ, որ դա ժամանակավոր է”:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ