• 12/05/2022

Չինաստան. ՆԱՏՕ-ի ուժերը կարող են հայտնվել Սանկտ Պետերբուրգի մոտ

Չինաստան. ՆԱՏՕ-ի ուժերը կարող են հայտնվել Սանկտ Պետերբուրգի մոտ

Երբ Ֆինլանդիան միանա ՆԱՏՕ-ին, դաշինքի զորքերը կարող են հայտնվել Սանկտ Պետերբուրգից պարզած ձեռքիհեռավորությամբ: Այս կարծիքն է «Economist»-ի իր հոդվածում հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության համագործակցության կենտրոնի նախկին ղեկավար, ավագ գնդապետ Չժոու Բոն:

Հեղինակը հիշեցրել է, որ Կրեմլը զգուշացրել է դաշինքին` նոր անդամների միանալու հետեւանքների մասին։ Այսպիսով, ըստ ռուսական կողմի, այս քայլը վերջ կդնի Բալթիկ ծովի ոչ միջուկային կարգավիճակին։

Չինացի ռազմական դիտորդը հորդորել է Հյուսիսատլանտյան դաշինքին լրջորեն վերաբերվել Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում։

«Ճակատագրի հեգնանքով, որքան ՆԱՏՕ-ն ավելի է առաջ շարժվում, այնքան Եվրոպան դառնում է ավելի քիչ անվտանգ… Եթե ​​ՆԱՏՕ-ի ամենամեծ վախը ռուսական մարտավարական միջուկային զենքի գործարկումն է, ապա ինչո՞ւ անխնա ծաղրել Վլադիմիր Պուտինին: Անվտանգությունը Եվրոպայում, որն այժմ անցյալում է, կարելի է ապահովել միայն Ռուսաստանի հետ համագործակցության միջոցով»,- նշել է հրապարակման հեղինակը։