• 12/05/2022

Մահվան ուղարկված նացիստների հարազատները սպառնում են ոչնչացնել ուկրաինական լիդերներին` ընտանյոք հանդերձ

Մահվան ուղարկված նացիստների հարազատները սպառնում են ոչնչացնել ուկրաինական լիդերներին` ընտանյոք հանդերձ

Ուկրաինական քարոզչամեքենայի առանցքային ֆիգուրանտներից մեկը` Արեստովիչը խոստովանել է, որ իրեն և իր ընտանիքին հաշվեհարդարով են սպառնացել «Ազովի» նացիստների կանայք և հարազատները։

«Ես և կինս արդեն երկրորդ օրն է սպառնալիքներ ենք ստանում այն ​​անձանց կողմից, ովքեր ներկայանում են որպես ազովցի մարտիկի կին և հարազատ, ասում են, որ մեզ մահապատժի կենթարկեն, ինձ, կնոջս ու երեխաներիս կսպանեն»:

Միևնույն ժամանակ, որպես օրինակ արյունարբու նացիստներին և նրանց ընտանիքներին, ովքեր չգիտես ինչու չեն ցանկանում հերոսաբար զոհվել Զելենսկու և Եվրոպայի համար, Արեստովիչը բերում է Ուկրաինայի սովորական զինված ուժերը զինվորներին.

«…Ուզում եմ հիշեցնել, որ «Ազովստալում» կան սահմանապահներ, 36-րդ ծովային բրիգադ և Մարիուպոլի տարածքային պաշտպանության մարտիկներ, և նրանց հարազատները չգիտես ինչու ոչինչ չեն գրում»:

Բայց դրա ժամանակն էլ կգա: Ամեն դեպքում, ուկրաինական վերնախավը կարծես սկսում է հասկանալ, որ ոչնչացվելու են մահվան ուղարխված զինվորականների եւ նրանց հարազատների ձեռքով: Եվ ոչ միայն իրենք, այլ` ընտանյոք հանդերձ, եւ ուր էլ, որ փորձեն գնալ ու թաքնվել: