• 13/05/2022

Նիկոլա, դու գիտե՞ս, որ իրականում ուկրաինացի ես. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը ֆրանսիացի գործընկերոջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլա, դու գիտե՞ս, որ իրականում ուկրաինացի ես. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը ֆրանսիացի գործընկերոջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր ֆրանսիացի գործընկերոջը պատմություն է դասավանդում Ուկրաինայի 8-րդ դասարանի աշխարհագրության դասագրքի համաձայն։

«Եթե դուք հավատում եք դասագրքին, ապա ֆրանսիացիների, իսպանացիների, պորտուգալացիների, թուրքերի և նույնիսկ հրեաների նախնիները եկել են Ուկրաինայից: ես ուզում եմ դիմել իմ ֆրանսիացի գործընկերոջը: Նիկոլա (ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիեր) գիտե՞ք, որ իրականում ուկրաինացի եք: Չէ՞, ինձ չե՞ք հավատում, կարդացեք դասագիրքը, այն ունի «երկաթյա տրամաբանություն». քանի որ ֆրանսիացիների նախնիները եղել են գալլերը, նրանք եկել են Գալիցիայից, որը գտնվում է Ուկրաինայում»,- ասաց Նեբենզյան։