• 15/05/2022

Սահմռկեցուցիչ տեսանյութ. ԱՄՆ-ում 18-ամյա նացիստը գնդակահարել է 10 մարդու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սահմռկեցուցիչ տեսանյութ. ԱՄՆ-ում 18-ամյա նացիստը գնդակահարել է 10 մարդու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիկյան Բուֆալոյում 18-ամյա Պեյթոն Գենդրոնը ինքնաձիգով հարձակվել է տեղի սուպերմարկետի վրա։ Մեքենայով խանութ հասնելով՝ տղան սկսել է կրակել ավտոկայանատեղիում գտնվող մարդկանց վրա, որից հետո շարունակել է սպանել արդեն խանութում։ Զոհվել է 10 մարդ, ևս 3-ը վիրավորվել են (հիմնականում աֆրոամերիկացիներ)։ Կրակողը ձերբակալվել է, նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Պեյթոնը հեռարձակել է իր արարքն առցանց` Twitch-ով:

Զենքի վրա նա գրել է Անդերս Բրեյվիկի (նորվեգացի ծայրահեղ աջ ահաբեկիչ, ազգայնամոլ, Օսլոյի կենտրոնում պայթյունի և երիտասարդական ճամբարի վրա հարձակման կազմակերպիչ և հեղինակ, հարձակումների հետևանքով զոհվել է 77 մարդ) և Ջոն Էռնեստի (2019 թվականի ապրիլին նա սպանել է մարդկանց Հարավային Կալիֆորնիայի սինագոգում) անունները, ինչպես նաև BLM հեշթեգը (Սևամորթների կյանքը կարևոր է): Ոստիկանությունը կարծում է, որ Պեյթոնը հանցագործություն է կատարել՝ ռասայական ատելության դրդապատճառով: