• 16/05/2022

Ուկրաինական ուժերը հերթական «կաթսայում» են (ՔԱՐՏԵԶ)

Ուկրաինական ուժերը հերթական «կաթսայում» են (ՔԱՐՏԵԶ)

Ռուսական բանակը շարունակում է շրջափակել Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը Դոնբասում:

Մայիսի 15-ին ռուսական զորքերը վերահսկողություն հաստատեցին ԴԺՀ-ի Յարովայա և Դրոբիշևո գյուղերի վրա։ Առանձին դիմադրության կենտրոններ դեռևս մնացել են, բայց արդեն պարզ է, որ Լիմանում ուկրաինական զորքերի մեծ խմբավորումն ընկել է օպերատիվ շրջապատում։ Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունն ինքը պաշտպանվող խմբին զրկել է մատակարարման ուղիներից՝ պայթեցնելով Սևերսկի Դոնեցով անցնող կամուրջը Սլավյանսկի ուղղությամբ։