• 16/05/2022

Ֆինլանդիայում խուճապ է սկսվում. ռուսական սարսափելի «Իսկանդերները» շարժվում են դեպի սահման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆինլանդիայում խուճապ է սկսվում. ռուսական սարսափելի «Իսկանդերները» շարժվում են դեպի սահման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի արձագանքը ՆԱՏՕ-ին անդամակցելու Հելսինկիի որոշմանը չուշացավ: Առնվազն 7 «Իսկանդեր» նկատվել է Ֆինլանդիայի հետ սահմանին գտնվող Վիբորգի ուղղությամբ մայրուղու վրա։

Հիշեցնենք, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգերի հիմնական նպատակը հակառակորդի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև ամենակարևոր օբյեկտների ոչնչացումն է։ Բայց սովորական հրթիռներով: Իսկ ահա միջուկային լիցք կրող հրթիռները կարող են ամբողջական տարածաշրջաններ մի քանի հարյուր տարով ամայացնել: Արդյունքում, սահմանի ուղղությամբ «Իսկանդերների» շարժը ֆիքսող տեսանյութերի ի հայտ գալուն պես Ֆինլանդիայում սկսել են խուճապային տրամադրություններ ի հայտ գալ: Նկատի ունենալով, որ հետայսու այդ հրթիռները, որոնք ի զորու են 500 կմ հեռավորությունից անկասելի հարվածներ հասցնել, դառնալու են իրենց կյանքի մշտական ուղեկիցը: