• 17/05/2022

Ռազմաճակատային կատակերգություն. Դոնբասի մարտիկին Կիեւի զինկոմիսարիատ են կանչել

Ռազմաճակատային կատակերգություն. Դոնբասի մարտիկին Կիեւի զինկոմիսարիատ են կանչել

Այս դեպքն իսկական անեկտոդ է: Սակայն այն միանգամայն իրական պատմություն է:

Այսպես, Դոնբասի բանակի կամավորականներից մեկին, ով Կիեւի գրանցում ունի եւ այնտեղից էլ տարիներ առաջ մեկնել է Դոնբաս, զանգահարում են Կիեւի զինկոմիսարիատից՝ խնդրել է ներկայանալ զորակոչի՝ հավաքի կետ պետք է գա երկու հավաքածու անկողնային սպիտակեղենով, մի բաժակով և գդալով։  Կամավորականն ազնվորեն պատասխանում է, որ ինքը որ վաղուց Կիևում չէ և տվյալ պահին ռազմական գործողություններ է իրականացնում։

«Որտե՞ղ, ի՞նչ զորամաս է»,- հարցնում են զինկոմիսարիատից։

«Կամավոր, հանքափորների դիվիզիա, ԴժՀ բանակ»,- նորից ազնվորեն պատասխանում է մարտիկը։

Դրանից հետո փոքրիկ դադար, որին հետեւում է զւնկոմիսարիատի աշխատակցի ցնցող հարցը.

«Իսկ ե՞րբ եք գնալու Կիև»։

Ու նորից  աշխարհազորայինն իր բարձունքի վրա էր.

«Հենց այստեղ հարցերը լուծենք, անմիջապես կգանք ձեզ մոտ՝ Կիեւ։ Խոստանում եմ անմիջապես գնալ զինկոմիսարիատ»։

Փաստորեն, հիմա ստիպված է լինելու խոստումը կատարել։ Չնայած, Դոնբասի բանակը ակնհայտորեն չեն պատրաստվում կանգ առնել եւ Կիեւ կհասնեն: