• 18/05/2022

Ռուսաստանն Ուկրաինայում օգտագործում է լազերային զենք

Ռուսաստանն Ուկրաինայում օգտագործում է լազերային զենք

Ուշագրավ տեղեկատվությամբ հանդես եկավ ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ Համաձայն նրա հայտարարության, Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում օգտագործում է լազերային զենք, մասնավորապես՝ «Զադիրա» լազերային համակարգը, որն ունակ է խոցել թիրախը մինչև 5 կմ հեռավորության վրա։

Այս գերգաղտնի զինատեսակի մասին մինչ այս կային միայն ակնարկներ: ՌԴ-ում լազերային զենքի առկայության մասին մինչ այս էլ կային տվյալներ: Սակայն խոսքը «Պերեսվետի» մասին է, որի մասին որոշ բաներ հայտնի են: Այդ թվում, որ այն աշխատում է հակառակորդի տեխնիկան, այդ թվում` արբանյակները «կուրացնելու» սկզբունքով` մինչեւ 1,5 հազար կիլոմետր հեռավորությամբ: Իսկ ահա «Զադիրայի» հետ կապված Բորիսովը գործունեության միանգամայն այլ սկզբունք ներկայացրեց. «Այն ունակ է հինգ վայրկյանում ոչնչացնել հակառակորդի սարքերը հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Եթե ​​«Պերեսվետը» կուրացնում է թշնամու համակարգերը, ապա նոր զենքը օգտագործում է ջերմային ոչնչացման սկզբունքը՝ այն այրում է դրանք»,- բացատրել է Բորիսովը՝ հավելելով, որ նման լազերներն անհրաժեշտ են, որպեսզի չօգտագործվեն թանկարժեք հրթիռներ։

Այս լուրը հաստատող ֆոտո-վիդիո նութեր դեռ կարծես չկան: Բայց կան տվյալներ, որ լազերն արդեն իսկ գործարկվել է` այրելով ուկրաինական անօդաչուն: Այսինքն, նման է նրան, որ ՌԴ-ն ուկրաինական թատերաբեմն օգտագործում է նոր զինատեսակների փորձարկման համար, ու դա նշանակում է, որ աշխարհը թեւակոխում է ռազմական տեխնոլոգիաների միանգամայն նոր դարաշրջան: