• 18/05/2022

«Տերմինատորը» առաջին անգամ մարտնչել է Դոնբասի մարտերում

«Տերմինատորը» առաջին անգամ մարտնչել է Դոնբասի մարտերում

Ռուսական նորագույն զինատեսակներից մեկի` «Տերմինատորների» շարասյունը տեսել են Դոնբասում, որտեղ լարված մարտեր են ընթանում ուկրաինական զորքերի հետ։ Զրահամեքենաները մարտի են դուրս եկել ԼԺՀ-ի Սևերոդոնեցկ քաղաքի մոտ, որը շարունակում է մնալ Կիևի վերահսկողության տակ։

Ռազմական թղթակիցների տվյալներով՝ «Տերմինատորները» կրակային աջակցություն են ցուցաբերել ռուսական տանկերին՝ ոչնչացնելով հակառակորդի դաշտային հրետանին ու հակատանկային հրթիռային համակարգերը։ Իրենց երկու 30 մմ տրամաչափի թնդանոթներից և ավտոմատ նռնականետերից ճշգրիտ համազարկային կրակոցներով «Տերմինատորները» ճնշել են թշնամու կրակակետերը և մաքրել դիրքերը` տանկերի առաջխաղացման համար:

«Տերմինատորները» Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի նորույթներից է։ Այս դասի մարտական ​​մեքենան նախատեսված է թշնամու կենդանի ուժը և հակատանկային զենքերը ճնշելու համար։

Բանն այն է, որ տանկերի սարքավորումը միշտ չէ, որ թույլ է տալիս մարտի դաշտում հայտնաբերել հակատանկային համակարգեր։ Ժամանակակից հրթիռային համակարգերի կրակային հեռահարությունը հաճախ գերազանցում է տանկային օպտիկայի հնարավորությունները։ Ուստի տանկերի համար վտանգավոր թիրախներ փնտրելու և ոչնչացնելու խնդիրն այժմ դրված է ավելի մանևրական և հրթիռների համար ավելի քիչ խոցելի «Տերմինատորների» վրա։

Արտասահմանյան բանակներում նման մեքենաներ չկան։ Միանգամից ասենք, որ դա պայմանավորված է ոչ թե արեւմտյան ռազմական մտքի հետամնացությամբ, այլ «Տերմինատորներ»-ների կիրառման հայեցակարգի երկիմաստությամբ։ Ասենք, ռուս զինվորականները եւս դեռևս քիչ պատկերացում ունեն նման տեխնիկայի մարտական ​​օգտագործման մասին։

Առաջին անգամ «Տերմինատորները»-ները մասնակցել են Սիրիայում մարտերին 2017թ.: Բայց սիրիական փորձը ցուցիչ չէր, քանի որ սիրիացի զինյալները տանկեր չունեն։ Դոնբասում «Տերմինատորների» հայտնվելը խոսում է ՌԴ ԶՈւ-ի կողմից իրական պայմաններում նոր մարտական ​​սպառազինություն փորձարկելու ցանկության մասին։